Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հունվար.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Քաղաքական եւ մշակութային գործիչները Արագած Ախ... Թուրքական բանակը ծանր կորուստներ է կրել Սիրիա... Վթար՝ Մարտունի-Սևան ավտոճանապարհին. վարորդներ... Կանայք թունավորվել են շմոլ գազից Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին Չավին նկարահանվել է գովազդային խելահեղ հոլովա... Սպիտակ տունը կչեզոքացնի Փհենյանից եւ Թեհրանից... Ստամբուլյան ահաբեկիչը չի զղջում արածի համար ե... Ռուսաստանն ընդարձակում է իր ռազմական բազան Սի... Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի... Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեց... Վայոց Ձորի մարզպետը չի մասնակցելու ԱԺ ընտրութ... Ռունին 1,2 մլն ֆունտ է փոխանցել Մանչեսթերի մա... Գերմանիան «Եվրո-2024»-ի անցկացման հայտ կներկա... Ընդդիմադիր դաշտի մեծամասնությունն ուզում է հա... Դեկտեմբերի 26-ին շնորհակալության նամակ էի գրե... Վիճակախաղի գումարի շուրջ առաջացած վիճաբանությ... Երբ Յուրգեն Կլոպն իր սաների հետ թենիս է խաղու... Վարդան Օսկանյանն իր խելքը ծառայեցրել է Ռոբերտ... Գեղհովիտ համայնքում վերջին հրաժեշտը տվեցին հա...
Ամենաընթերցված լուրերը
Քաղաքական եւ մշակութային գործիչները Արագած Ախ... Թուրքական բանակը ծանր կորուստներ է կրել Սիրիա... Վթար՝ Մարտունի-Սևան ավտոճանապարհին. վարորդներ... Կանայք թունավորվել են շմոլ գազից Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին Չավին նկարահանվել է գովազդային խելահեղ հոլովա... Սպիտակ տունը կչեզոքացնի Փհենյանից եւ Թեհրանից... Ստամբուլյան ահաբեկիչը չի զղջում արածի համար ե... Ռուսաստանն ընդարձակում է իր ռազմական բազան Սի... Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի... Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեց... Վայոց Ձորի մարզպետը չի մասնակցելու ԱԺ ընտրութ... Ռունին 1,2 մլն ֆունտ է փոխանցել Մանչեսթերի մա... Գերմանիան «Եվրո-2024»-ի անցկացման հայտ կներկա... Ընդդիմադիր դաշտի մեծամասնությունն ուզում է հա... Դեկտեմբերի 26-ին շնորհակալության նամակ էի գրե... Վիճակախաղի գումարի շուրջ առաջացած վիճաբանությ... Երբ Յուրգեն Կլոպն իր սաների հետ թենիս է խաղու... Վարդան Օսկանյանն իր խելքը ծառայեցրել է Ռոբերտ... Գեղհովիտ համայնքում վերջին հրաժեշտը տվեցին հա... Ուկրաինան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանային ... 80 մլն եվրո. «Ինտեր»-ը կմիանա Խամես Ռոդրիգեսի... Լուսին Ղազարյանի «Սեր թևերս» ժողովածուն՝ արդե... Արամ Սարգսյանը ռեյտինգային ցուցակով թեկնածու՝... Ղարաբաղի հարցը հավի ու ձվի պատմություն դարձնե... Աֆղան գրոհայինները սպառնում են Տաջիկստանին ... Վենեսուելայում իրականացվում է «Գունավոր հեղափ... ՀՀԿ-ի թեկնածու ՍԱՍ-ի Արտակին «պառիտ են ա... Հերթական սպանդը՝ Նիգերիայում «ՈՒԱԶ»-ը կամրջի վրայից ընկել է գետը Ունենք բազմաթիվ համախոհներ՝ Ագարակից մինչեւ Բ... Դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոս... Վանաձորը դարձրեցին չամչու գրավ․ Էդմոն Մարուքյ... Թրամփյան երդմնակալություն Ռոնալդուին միշտ քննադատելու են. Զիդան Ո՞վ է կանգնած Թոփչյանին զրպարտող նամակի հետեւ... Կոստան ցանկանում է մնալ «Չելսի»-ում «Ժառանգության» վարչության նիստը չի ուշանա «ԵԼՔ»- ում չպետք է լինեն մերժված մարդիկ. Արտա... Հայոց Ցեղասպանության բանաձևը Դանիայի քաղաքակա... Մշտական տոմս` ԱԺ մտնելու համար ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՓՉԱՑՆԵԼ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» «ԵԼՔ»-ը հակված է պայքարը տանել անցնցում. Արամ... «Սմարթ» մարզի տեսլականը Գևորգ Սաֆարյանի նամակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է Թրամփը հեղափոխություն կիրականացնի՞ արդյոք ԱՄՆ... Սպանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել ... «ԵԼՔ» դաշինքի խորհրդաժողովը. ՈՒՂԻՂ Թուրքիան հրաժարվել է Ասադի իշխանազրկման գաղափ...
Հարցում

Ալիեւի կապիկությունը

Կառավարության այս տարվա առաջին նիստի ելույթում Իլհամ Ալիեւը պնդել է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը: Նա ասել է, որ ձեռք են բերվել գերճշգրիտ զինատեսակներ, որոնց մի մասը ցուցադրվել է, մյուսը՝ ոչ:

«Դրանք կցուցադրվեն իրենց տեղում եւ ժամանակին»,- եզրափակել է նա:

2017 թվականն, այսպիսով, Ադրբեջանի քաղաքական օրակարգին որեւէ նորություն չի բերի: Իշխող վարչախումբը հայտնի երկարականջի համառությամբ շարունակում է շեշտը դնել սպառազինությունների մրցավազքի եւ պատերազմի վերսկսման սպառնալիքով իր համար նպաստավոր արդյունքի հասնելու ռազմավարության վրա: Դա ակնհայտ է:

Մյուս կողմից, սակայն, ալիեւյան քարոզչությունը բառիս բուն իմաստով դռնեդուռ է ընկել՝ աշխարհի որեւէ անկյունում գտնելու մի էթնիկ հայի, որը կարող է հարցազրույց տալ ադրբեջանական լրատվամիջոցի: Արդեն նույնիսկ էական չէ, թե ինչի մասին է նա խոսելու: Կարեւորը՝ ունենալ հայկական ծագումով վիզավի, ներկայացնել նրան որպես հայ-ադրբեջանական հաշտության Բաքվի պլատֆորմի ջատագովի:

Բաքվի քարոզչամեքենան այնքան է հրապուրվել հատուկ ծառայություններից իրեն մատուցած գաղափարով, որ չի նկատում, թե ինչքան է ծիծաղելի դառնում:
Բանն այն է, որ եթե խոսքն իրոք լուրջ նախաձեռնության մասին է, ապա ինչու՞ դրան չեն միանում ադրբեջանական հասարակության նոր ներկայացուցիչներ՝ գրողներ, արվեստագետներ, իրավապաշտպաններ, շարքային քաղաքացիներ... Ինչու՞ ադրբեջանական մամուլը չի հրապարակում նրանց հետ հարցազրույցներ:

Չէ՞ որ հաշտության պլատֆորմին միայն հայկական ծագմամբ անձանց միանալն արդեն իսկ նոնսեն է: Մանավանդ որ այդ մարդիկ գրեթե առանց բացառության Հայաստանից եւ Արցախից դուրս են բնակվում, եւ նրանց կարծիքը որեւէ նշանակություն չի կարող ունենալ:

Մի պահ, օրինակ, ենթադրենք, որ Ուկրաինայի հայ համայնքն ունի Աշոտ Ավանեսյան անունով ներկայացուցիչ, համարենք, որ նա իրոք APA գործակալությանը հարցազրույվ է տվել եւ ասել այն, ինչ նրա անունից ներկայացրել են ադրբեջանական լրատվամիջոցները: Կոպիտ ասած՝ հետո՞...

Ո՞վ է Ավանեսյանը, ո՞վ է Արցախի հարցում հաշվի նստում նրա տեսակետի հետ: Նա կարող է խոսել Դոնբասի եւ Կիեւի միջեւ հակամարտության կարգավորման իր տեսլականի մասին, որովհետեւ Ուկրաինայի քաղաքացի է:

Բաքվում մի՞թե չեն հասկանում, որ հիմարություն են անում, որ իրական հաշտության պլատֆորմի մասին կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, եթե նախաձեռնություն ցուցաբերեն Ադրբեջանի եւ Արցախի հասարակական կառույցների ներկայացուցիչները, եթե նրանք հանդիպեն եւ քննարկեն օրախնդիր հարցեր:

... Կառավարության նիստին ելույթում Իլհամ Ալիեւը քննադատել է ընդդիմախոսներին եւ հիշեցրել ժողովրդական ասացվածքը. «Երկու էշի գարի ջոկել չեն կարող, եկել՝ մեզ դաս են տալիս»: Իսկը սեփական արտադրության քարոզչության մասին է, որ իրոք երկու էշի գարի ջոկելու չափ հմտություն չունի, բայց այնպիսի աղմուկ-աղաղակ է բարձրացրել, ասես haqqin.az-ի աշխատասենյակներից մեկում օրուգիշեր անող Վահան Մարտիրոսյանն է լուծելու Արցախի հարցը:

Ի վերջո, եթե ամեն ինչ պիտի որոշվի պատերազմով, ինչպես Իլհամ Ալիեւն է ասել, ի՞նչ կարիք կա կապիկություն անել... Ինչպես ռուսներն են ասում՝ մարտադաշտը ցույց կտա, թե ով է ուժեղ...

Վահրամ Աթանեսյան

Դիտվել է 512 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan