Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Նոր նավաբեկություն Միջերկրական ծովում, զոհերի... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 24-ի համար Հենոն՝ սիրո և հպարտության մեր դեսպանը Ռուսական սպառնալիքը շվեդներին ուղղորդում է դե... Կոնգրեսաանը Թրամփի վարչակազմին կոչ է արել Ռու... Բաբայանը մասնաբաժին է ուզում իշխանության մեջ,... Առաջին ալիքը հրաժարվել է կազմակերպել Յուլյա Ս... Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրո... Հնարավոր նոր սկանդալ ռուս-թուրքական հարաբերու... Վթար՝ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին. (լրացված) ․․․Փարև Իգլան (Քաղաքական հումոր) Կարեն Կարապետյանը բարձր տրամադրությամբ եկավ, ... Մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթաց... Մեծ հանրահավաք ընտրություններից 2 օր առաջ՝ մա... ԱՄՆ նոր ադմինիստրացիայի սիրավեպը Պուտինի հետ ... Թող ռիսկ անեն ձերբակալել Սեյրան Օհանյանին Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է մարգինալ հա... Ով որտեղ պետք է կանգնի, հիշո՞ւմ եք․ վարչապետի... Ինքնաբացարկ է հայտնել 52 թեկնածու. ԿԸՀ
Ամենաընթերցված լուրերը
Նոր նավաբեկություն Միջերկրական ծովում, զոհերի... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 24-ի համար Հենոն՝ սիրո և հպարտության մեր դեսպանը Ռուսական սպառնալիքը շվեդներին ուղղորդում է դե... Կոնգրեսաանը Թրամփի վարչակազմին կոչ է արել Ռու... Բաբայանը մասնաբաժին է ուզում իշխանության մեջ,... Առաջին ալիքը հրաժարվել է կազմակերպել Յուլյա Ս... Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրո... Հնարավոր նոր սկանդալ ռուս-թուրքական հարաբերու... Վթար՝ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին. (լրացված) ․․․Փարև Իգլան (Քաղաքական հումոր) Կարեն Կարապետյանը բարձր տրամադրությամբ եկավ, ... Մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթաց... Մեծ հանրահավաք ընտրություններից 2 օր առաջ՝ մա... ԱՄՆ նոր ադմինիստրացիայի սիրավեպը Պուտինի հետ ... Թող ռիսկ անեն ձերբակալել Սեյրան Օհանյանին Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է մարգինալ հա... Ով որտեղ պետք է կանգնի, հիշո՞ւմ եք․ վարչապետի... Ինքնաբացարկ է հայտնել 52 թեկնածու. ԿԸՀ Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական... «Միլան»-ի 18-ամյա դարպասապահի տրանսֆերը կարող... Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մա... Ես անձնապես Սամվել Բաբայանին չեմ ճանաչում․ Տա... Մատայի կարծիքով՝ Մոուրինյոն փոխվել է «Մանչեսթ... «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պետք է շատ զ... Կարեն Կարապետյանի մեծարման երեկոն` ՀՀԿ քարոզա... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է գնել «Բարսե... Իշխանությունները վախենում են Մոսկվայից, քաղաք... Ամոթ բոլոր քաղաքական ուժերին, որոնք գնում են ... Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձ... Անհապաղ ազատ արձակել Սամվել Բաբայանին. «Ազատա... Իրավապահնները կորոշեն. Կարեն Կարապետյանը` Սամ... Ցանկալի է, որ Հրանուշ Հակոբյանը ավելի հասանել... Չեմ ցրում. Վարչապետը` քաղաքացուն Խարդախությամբ հափշտակել են նոթբուք (տեսանյութ... Շվեյցարիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, կ... «Հաց բերողի» պատմությունը կրկնվում է Սիրիական բանակը վերականգնել է իր հսկողություն... Որպես նախկին նախագահ՝ նա արժանի է հարգանքի․ Ռ... Մի քանի ժամանակ հետո էլ կասեն՝ Սեյրանը «Իսկան... Կյանքի կանոններ հայտնի հոգեբան Լուիզա Հեյից Զգոն եղեք, մեր տղերքին լցնում են բանտերը, որ ... Թուրքիան կոչ է արել փակել Ռուսաստանում քրդերի... Սավչենկոն չի բացառել, որ Ուկրաինան ապագայում ... Հենրիխ Մխիթարյանն այցելել է Արյունաբանական կե... Սերժ Սարգսյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի վարչ... Լոնդոնում նոր ահաբեկչության վտանգ չկա. Սքոթլե... ԱԱԾ-ի նոր հայտարարությունը՝ «Իգլա» տեսակի զեն... Փհենյանը հայտարարել է միջուկային հարցով բանակ...
Հարցում

Ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները հայհոյել, սպառնացե՞լ են խմբագրին․Լուսանկարներ

Տեւական ժամանակ է` սկանդալային պատմություն է հասունանում usarmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանի և ոստիկանության մի քանի աշխատակիցների միջև։ Գայանե Մանուկյանը վերջերս բաց նամակով դիմել է վարչապետին, ոստիկանության պետին՝ տեղեկացնելով, որ ոստիկանության աշխատողները կեղծ ֆեյսբուքյան էջերով վարկաբեկում են իրեն, սպառնում, հայհոյում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Գայանե Մանուկյանն ասաց, որ այս իրավիճակը սկսվել է «Սասնա ծռեր»-ի շարժման օրերին, երբ իրենց կայքն ակտիվորեն լուսաբանել է դեպքերը. «Քաղաքական հենք ունեցող թիրախավորում էր, որը սկսվել է դեկտեմբերի 31-ի գիշերվանից, տարբեր կեղծ ֆբ օգտատերերի կողմից հրավերներ էի ստանում ընկերության, ինձ լինկ էին ուղարկում, որտեղ իմ ընտանիքի անդամների նկարներն էին, իմ նկարներն էին, որոնք բոլոր բարոյական առումով հավասարեցվել էին հողին։ Ես վստահ եմ, որ դա ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ծրագիրը կլինի, որովհետև նա տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, որի մասին ինձ ասել է Աշոտ Ահարոնյանը։ Ես այդ հարցով դիմել եմ Աշոտ Ահարոնյանին, նա ասել է, որ դե, դու գրում ես նախագահի, ոստիկանապետի դեմ, ինչը մեր ոստիկանության աշխատակիցները վատ են տանում, մասնավորապես՝ Դավիթ Փերիխանյանը»։

Գայանե Մանուկյանի խոսքով՝ ինքը դիմել է Աշոտ Ահարոնյանին, որպեսզի վերջինս իրավիճակի մասին զեկուցի ոստիկանապետին, սակայն, Ահարոնյանը պատասխանել է, որ Վլադիմիր Գասպարյանը արձակուրդում է․ «Սեռական բնույթի հայհոյանքներ, նկարներս ֆբ-ում տարածում են, անձնական նամակներով ուղարկում են, մասնավորապես՝ Ավետիս Հայկյան և Վահե Անտոնյան էջերը։ Այս օրերի ընթացքում կիբերհանցագործության բաժինը չի կարողանում «բացահայտել» վերոնշյալ էջերի իրական տերերին։ Ես Աշոտ Ահարոնյանին ասացի՝ ինչպե՞ս կբնութագրեք, եթե ես նման ստորությանը ստորությամբ պատասխանեմ՝ տեղադրելով Նարեկի քրոջ, կնոջ նկարները, սկզբում հերքեց Նարեկի մասնակցությունը, այնուհետև ասաց՝ եթե ես փորձեմ նման ինչ-որ մի բան, ապա Նարեկը ինձ հակադարձ պատասխան կտա, որը ըստ իրեն՝ ինձ ձեռնտու չի լինի։ Բոլորը հստակ գիտեն, որ Նարեկ Մալյանը տիրապետում է նման տեխնոլոգիաների, և իմ խոսքերին ապացույց, ես ունեմ բոլոր այդ գրառումները, որոնք կատարել եմ պարոն Ահարոնյանի հետ, նա այդ օրն ինձ ասաց, որ տղաների հետ կխոսի, որպեսզի այդ գրառումները հանվեն, սակայն այդ օրը ոչինչ չարեց։ Քանի որ ոստիկանության աշխատակիցները հատել էին բոլոր սահմանները, ես բաց նամակով հանդես եկա, որ ոստիկանապետը հետամուտ լինի։ Հոդվածը տպագրելուց երևի 30 րոպե հետո պարոն Ահարոնյանն ինձ հետ կապ է հաստատում՝ փոխանցելով ոստիկանապետի խոսքերը, որ երեք օր ժամանակ է խնդրում, և Վլադիմիր Գասպարյանը վստահեցնում է, որ ոստիկանության որևիցե աշխատող իրավունք չունի անձի մասին անգամ մտքի ծայրով վատը անցկացնի։ Ես, անսալով պարոն Ահարոնյանի խոսքերին, որոշեցի ժամանակ տալ, սակայն հիմա հասկանում եմ, որ դա էլ էր ինձ համար թակարդ, որովհետև այդ երեք օրվա ընթացքում էլի ավելի մեծ ուժգնությամբ այդ ամենը սկսվեց ֆեյսբուքյան տիրույթում տարածվել»։

Գայանե Մանուկյանը պահանջում է, որ ոստիկանապետը այլեւս չասի, թե ոստիկանությունը բարեփոխվել է, որովհետև ոստիկանները կատարում են հանցագործություն։ Իր համար շատ ցավալի է, որ կիբերհանցագործությունների բաժինը ոչինչ չձեռնարկեց, հետամուտ չեղավ, որպեսզի բացահայտի այդ 7-10 ֆեյք օգտատերերին։

«Նույնիսկ փորձում են միանգամայն կեղծ հիմքով իմ դեմ քրեական գործ հարուցել, այդպիսով ամեն կերպ ջանալով ճնշում գործադրելու ճանապարհով ինձ «լռեցնել» ընդմիշտ: Եվ սա այն դեպքում, երբ ինձ մոտ կան ապացույցներ․․․ Եթե նրանք այսպես հրապարակավ խմբակային հարձակվել են մեր ընտանիքի վրա, ուրեմն կարող են նաև խմբակային մեզ վնաս տալ։ Հրապարակավ ասում եմ՝ եթե իմ ընտանիքին մի բան պատահի, պատասխանատվությունը ընկնում է Վլադիմիր Գասպարյանի վրա»:

Գայանե Մանուկյանը մեզ փոխանցեց նաև Աշոտ Ահարոնյանի պատասխանը, որը տվել է մի քանի ժամ անց՝ բաց նամակի հրապարակումից հետո, որով ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմել է վարչապետ Կարեն Կարպետյանին․

«Հարգելի Գայանե Մանուկյան Ձեր բաց նամակում ոստիկանության ծառայողներ Դ. Փերիխանյանին և Ն. Մալյանին վերագրվող գրառումների բովանդակությունը ստուգվել է ոստիկանության ծառայողի էթիկայի նորմերին համապատասխանության տեսանկյունից: Ստուգման արդյունքներով խախտումներ չեն պարզվել, հետևաբար նշված ծառայողների նկատմամբ իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվելու: Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ իր ծառայողների մասնավոր կյանքի, այդ թվում՝ սոցիալական ցանցերում ակտիվության նկատմամբ ամենօրյա հսկողություն չի իրականացնում: Սոցիալական կայքի իր անձնական էջից ծառայողի մասնավոր կարծիքի հրապարակումը որևէ առնչություն չունի ոստիկանության և նրա ղեկավարության պաշտոնական տեսակետների և դիրքորոշումների հետ: Համացանցում ծառայողների կողմից հրապարակված նյութերը կարող են քննության առարկա դառնալ միայն այն դեպքերում, երբ դրանք պարունակում են հանցագործության հատկանիշներ կամ ոստիկանության գնահատմամբ՝ նսեմացնում են ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը: Յուրաքանչյուր օգտատիրոջ կարծիքի ազատության իրավունքի նկատմամբ ոստիկանությունը վերաբերվում է հարգանքով՝ անկախ օգտատիրոջ սոցիալական կամ պաշտոնական դիրքից ու քաղաքական հայացքներից: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ոստիկանության ծառայող Դ. Փերիխանյանին առաջարկվել է ձեռնպահ մնալ սոցիալական կայքերում գրառումներ կատարելուց, եթե այդպիսիք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են ոստիկանության վերաբերյալ ինչ-որ մեկի արտահայտած կարծիքին, այդ թվում՝ քննադատական դատողություններին: Հուսով ենք, որ այսուհետ Ձեր և մասնավոր անձանց միջև սոցիալական կայքերում տարաձայնությունների և վեճերի ծագման մեղավորությունը չեք վերագրի պետական մարմնին և առաջացած թյուրիմացությունը որևէ կերպ բացասաբար չի անդրադառնա Ձեր՝ որպես լրագրողի մասնագիտական գործունեության վրա»: 

Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու մարդու միջև եղած խոսակցությունը, նամակագրությունը հրապարակելը օրենքից և բարոյական նորմերից դուրս է, պետք է մյուս կողմից համաձայնությունը ստանար․ «Դրանից ելնելով` ես չեմ կարող իմ երկխոսությունը այդ մարդու հետ ասել, որովհետև այդ մարդու թույլտվությունը չունեմ, երկրորդը՝ կհամաձայնի՞ ես տրամադրեմ, որովհետև մենք չենք խոսել ի պաշտոնե, նա որպես լրագրող հարց չի տվել, մենք խոսել ենք․․․․ Ես ասում եմ՝ ոչ, նման կոնտեքստով չի եղել, մարդն ասել է՝ ես կասկածում եմ, ես ասում եմ՝ տվյալ անձը հերքում է, ասում է՝ ես ոչ մի բան չունեմ իր դեմ, փոխարենը Գայանե Մանուկյանը իր հոր մասին հրապարակում է արել, Գայանե Մանուկյանը ասել է, որ ինքը արել է, չի հրաժարվում, ասել է՝ հիմա ի՞նչ, ես էլ դնեմ իր ընտանիքի անդամների մասի՞ն հրապարակում անեմ, ես էլ ասել եմ՝ եթե տպես դա քեզ ձեռք չի տալիս, ինքն էլ է տիրապետում սոցիալական ցանցերին հիանալի, տեխնոլոգիաներին»։

Անդրադառնալով Փերիխանյանի սեռական բնույթի հայհոյանքներին՝ ուղղված Գայանե Մանուկյանին, որոնց «սքրինշոթները» Մանուկյանը ներկայացրել է խմբագրություն, Ահարոնյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ պաշտոնական պատասխան եղել է։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 1946 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan