Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Վերևների հետ ջերմ հարաբերությունն... «Հրապարակ». Երկու Աղվանները նույն օրը պապիկ դ... «Հրապարակ». Ժամանակակից հարսանիք է եղել՝ առան... Թրամփը չլսելու է տվել գլխավոր դատախազին վստահ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Պետդեպը հերքել է Թիլլերսոնի հնարավոր հրաժարակ... Ռուսաստանը և Թուրքիան C-400 համակարգերի մատակ... Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը արտակարգվ... Ռուսաստանը, փաստորեն, միակ երկիրը չէ, որ ազդե... Նադեժդա Սավչենկոն Ուկրաինայի մասին խոսել է «հ... Լիբիայի հակամարտող կողմերը պայմանավորվել են ը... Բասկետբոլի Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հ... Զգուշացեք օձերից Պենտագոնը զենք է հատկացրել գոյություն չունեցո... Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Պարզվել է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմա... Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանն ... Նախագահ Բակո Սահակյանը այցելել է կորած ազատամ...
Ամենաընթերցված լուրերը
Թրամփը չլսելու է տվել գլխավոր դատախազին վստահ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 26-ի համար Պետդեպը հերքել է Թիլլերսոնի հնարավոր հրաժարակ... Ռուսաստանը և Թուրքիան C-400 համակարգերի մատակ... Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը արտակարգվ... Ռուսաստանը, փաստորեն, միակ երկիրը չէ, որ ազդե... Նադեժդա Սավչենկոն Ուկրաինայի մասին խոսել է «հ... Լիբիայի հակամարտող կողմերը պայմանավորվել են ը... Բասկետբոլի Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հ... Զգուշացեք օձերից Պենտագոնը զենք է հատկացրել գոյություն չունեցո... Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր Եռաչափ նոր նկար՝ Ազատության հրապարակում Պարզվել է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմա... Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանն ... Նախագահ Բակո Սահակյանը այցելել է կորած ազատամ... Վարչապետի ֆեյսբուքի էջում Մարոն խնդրել ու․․․ ... Արմավիրի մարզպետի խորհրդականի անհետացման հետ ... Ո՞վ է որոշել է, որ սարքն ինձ չի կուրացնում, ջ... Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ չի իմացել,... Վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի... Ապօրինի հուղարկավորություններ Սյունիքում 9-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու հ... Սիրիահայերի շունչը Հայաստանում․ ինչ է արել սփ... Մի «ծվեն» Աֆրիկյանների ակումբի պայքարից (լուս... Չինական իշխանությունները հրավիրել են Թաիլանդի... Ստուգեք եւ համոզվեք, որ արգելափակոցը գործում ... Պետական գերատեսչություններում լրատվամիջոցների... Ֆրանսիայում չորս նահանգ հրդեհի ճիրաններում է ... Լավրովը ներկայացրել է, թե ում կարելի է բացառե... Մոսկվայում կարծում են, որ քրդերը պետք է մասնա... Կինը պահանջում է երեխաներին մանկատնից հանձնել... Արեւելյան Գուտայի ապաէսկալացիոն շրջան ուղարկվ... Անի Հովհաննիսյանին դատապարտեցին 1.5 տարվա ազա... Կուրիլյան կղզիներում հայտնաբերվել են Մեծ Հայր... Սպասում են Վրաստանի պատասխանին «ԱԿՈւՆՔ»-ի ակունքը կամ Մարո Մուրադյանի անուրա... Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների հակամարտ... Ինչպե՞ս վաճառել ոսկի ու աշխատել վնասով Վաճառել է ոսկյա կեղծ ձուլակտոր (Լուսանկարներ) Եղած թեկնածուների մեջ ես ամենաանարժանն եմ. Մի... Ուկրաինայի հայ համայնքը հակադրվող չէ Համաձայնագիրը ցույց տվեց, որ Մոսկվան եւ Վաշին... Տաշիրցիների ինչի՞ն է պետք կինոն Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա... Հրաչյա Հարությունյանի ընտանիքը «տոկոսով գումա... ԿԲ-ն նորից բարի է․ մեր հրապարակումից հետո ստո... Ձեթի շուկայում ե՛վ մրցակցությունն է ազատ, ե՛վ... Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զար...
Հարցում

Ձերբակալությունները դուռ են բացում արմատական փոփոխությունների՞ համար

Ամանորի նախաշեմին ձերբակալվեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը եւ նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը։ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: ԱԱԾ-ն հայտնաբերել է, որ բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին: Հաջողվել էր պարզել նաեւ, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):
Եվ մինչ իրավապահները կզբաղվեն կոռուպցիոն սխեմայի հետ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու ուղղությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ իր հերթին տարածեց հայտարարություն, ըստ որի՝ «պայմանավորված բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով, փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի եւ փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը»։ Սա, իհարկե, չի խանգարում, որ քաղաքացիների դիմումները եւ փաստաթղթերը ԲՍՓ տարածքային հանձնաժողովները շարունակեն ընդունել՝ համաձայն գործող կարգի։ Հայտարարությունում նշված է նաեւ, որ փորձաքննություն իրականացնելու ժամկետների մասին քաղաքացիներին կտեղեկացվի լրացուցիչ։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը նախարարության տարածած հայտարարությանը հավելեց միայն, որ լինելու են արմատական փոփոխություններ, եւ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործառույթները վերակազմակերպվելու են։ Իսկ դա, ըստ նրա, արմատական փոփոխությունների փուլերից մեկն է։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերակազմակերպվելու գործակալությունը, կվերածվի առանձին վարչությա՞ն, բաժնի՞։
«Դեռ ընթացքի մեջ է, տեսնենք, 10 օրվա ընթացքում պետք է առաջարկ ներկայացվի կառավարությանը»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը մասնագիտական հարցերին չի կարող պատասխանել։ Ըստ մեր զրուցակցի՝ այդ հարցերին չեն կարող պատասխանել նաեւ ոլորտի մասնագետները, որոնք սպասում են, թե կառավարությունում ինչ որոշում կկայացնեն։ Հավանաբար նրանք անակնկալի են եկել նախաամանորյա ձերբակալություններից։
«Թե ինչ փոփոխություններ են լինելու, ինչ մոտեցումներ, այդ մասին կտեղեկացվի մի փոքր ուշ»,-ասաց մեր զրուցակիցը։

Հաշմանդամության կարգ ունեցող Լ․ Ս․-ն մտավախություն ունի, որ իրեն կարող են զրկել համապատասխան կարգից։ Լ․ Ս․-ն տարիներ առաջ ենթարկվել է կրծքի վիրահատության, հեռացվել է կուրծքը։ Նա կարծում է, որ նման դեպքերում իրավունք չունեն հիվանդին զրկելու հաշմանդամության կարգից։ «Տենդենց կա, որ 3-4 տարուց հետո, երբ տեսնում են հիվանդը մահացող չէ, լավ է զգում իրեն, չունի մետաստազ, կարող են զրկել այդ կարգից»,- ասաց մեր զրուցակիցը, որն այս օրերին այցելել է բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողով։ Հենց տեղում էլ նա պարզել է, որ ձեւավորվելու է նոր հանձնաժողով՝ նոր կազմով, եւ միայն հունվարի 16-ից հետո կգործի այն։ Իսկ հաշմանդամության ցմահ կարգավիճակ չտրամադրելը մշտապես դժգոհությունների պատճառ է դարձել հաշմանդամների համար։

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 439 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan