Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ... «Պետք չի նորից իջնել». Խաչիկ Ավետիսյանը հրաժա... Ես դեմ եմ հանրության գումարները ավելորդ ծախսե... Մայր Աթոռը հոսա՞նք է վաճառելու «Ցանցերին» Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն ան... Վենեսուելայում երկու մարդ է մահացել բախումներ... Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ներկաները եւ հա... Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում ... Կոս կղզում երկրաշարժը վնասել է միջնադարյան ամ... Ավտոներկրողների գործերը լավ չեն. դիմել են վար... Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին... Շոգ եղանակից Մեքսիկայում վեց մարդ է մահացել ... ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ... ՆախագԱՆ, որ եկավ․․․ (Քաղաքական հումոր) Կոչ եմ անում շրջափակել դատարանի շենքը եւ ոստի... Մեքսիկայում բախումներ են սկսվել հանցախմբերից ... Ալումյանը միջնորդեց, որ Շիրխանյանը ոտքի չկանգ... Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվ... Պատգամավորի եղբորորդին՝ վրաերթի հեղինակ
Ամենաընթերցված լուրերը
Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ... «Պետք չի նորից իջնել». Խաչիկ Ավետիսյանը հրաժա... Ես դեմ եմ հանրության գումարները ավելորդ ծախսե... Մայր Աթոռը հոսա՞նք է վաճառելու «Ցանցերին» Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն ան... Վենեսուելայում երկու մարդ է մահացել բախումներ... Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ներկաները եւ հա... Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում ... Կոս կղզում երկրաշարժը վնասել է միջնադարյան ամ... Ավտոներկրողների գործերը լավ չեն. դիմել են վար... Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին... Շոգ եղանակից Մեքսիկայում վեց մարդ է մահացել ... ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ... ՆախագԱՆ, որ եկավ․․․ (Քաղաքական հումոր) Կոչ եմ անում շրջափակել դատարանի շենքը եւ ոստի... Մեքսիկայում բախումներ են սկսվել հանցախմբերից ... Ալումյանը միջնորդեց, որ Շիրխանյանը ոտքի չկանգ... Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվ... Պատգամավորի եղբորորդին՝ վրաերթի հեղինակ Փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը, դատարան... Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային առաջարկ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողը հայտնաբերվե... Արաքսի ափից մինչև Գորայք բոլորն էլ իմ մտերիմն... Նախնական տվյալներով Հունաստանում գրանցված երկ... «Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցուհու ... Կոս կղզու մոտ երկրաշարժի հետեւանքով տուժածներ... Կառավարությունը հոգնել է, բայց առաջիկա ծրագրե... Հրաչյա Հարությունյանը բուժզննում կանցնի, որից... Հոգեբանին սպանողին չեն գտնում Հովիկ Աբրահամյանը վաճառում է, Ալեքսանյանը՝ գն... Վենեսուելայում հրդեհել են Բնակարանային ապահով... Փոփոխություններ անձնագիրը սեղմ ժամկետում ստան... Մոսկվայում հնարավոր են անձրեւներ, ամպրոպ եւ ո... Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Արատավոր ավանդույթները շարունակվ... «Հրապարակ». ՀՀՇ-ից անունն է միայն մնացել «Ժողովուրդ». Բժիշկների վերահսկողության տակ չգ... Հաղթանակ Մխիթարյանի օգնությամբ «Հրապարակ». «Դիլիջան ազգային պարկի» գործը դեռ... «Ժողովուրդ». Արցախում նամանավանդ պետք է միանձ... Ամբոխահաճո ելույթներ «Ժողովուրդ». Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եր... «Հրապարակ». Բանդուրյանների բիզնեսը շարունակու... «Հրապարակ». Նոր պաշտոնի մասին լուրերը հիմնազո... «Հրապարակ». Դատական համակարգում ընկճախտ է սկս... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համար Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մե... Պուտինը՝ Time-ի շապիկին
Հարցում

Թիկունքում հայրենի հողս էր, մայրս, հայրս, եղբայրս ու սիրելի ընկերուհիս

2016-ի ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ հայ զինվորը հզոր է, հայրենասեր, խիզախ: Հպարտության ու կսկիծի հակասական զգացողություններ է ունենում յուրաքանչյուրը, երբ ծանոթանում է մեր զոհված տղաների կենսագրությանն ու կատարած սխրանքներին, սակայն հպարտություն և երջանկություն ենք ապրում, երբ մեր հերոսները վերադառնում են տուն` հաղթահարած պատերազմի վտանգները:

Ապրիլյան պատերազմի մասնակից Արման Վարդանյանը արդեն վերադարձել է ծառայությունից, մինչդեռ ամիսներ առաջ իր ընկերների հետ պաշտպանում էր հայրենիքը թշնամու հարձակումներից: Այդ օրերին մոտ 20 ամսվա զինվորը ծառայում էր Թալիշում: Իր ծառայության 1-ին 6 ամիսը եղել է Լուսակերտի զորամասում, ապա` Մատաղիսում, այնուհետև` Թալիշում: Արմանը ծառայության մեջ էր որպես կրտսեր սերժանտ: Երիտասարդը պատմում է, որ իր ընկերների հետ կարողացել են ոչնչացնել հակառակորդի 3 տանկ, թշնամուն պատճառել 300 զոհ և այլն: «Ես հրետանու հետախույզն էի, և իմ հրամանով դիվիզիան կրակում էր»,-ասում է Արման Վարդանյանը:

Նա վստահեցնում է, որ պատերազմական իրավիճակում խուճապն ու տագնապն իրենց դեմ անզոր էին.«Մենք ավտոմատ կռվում էինք. ես այլ բաների մասին չէի մտածում: Կարևորագույն միտքը, որ ես ունեի, ողջ մնալու միտքն էր,-անկեղծանում է Արմանը և հավելում,-իսկ դիրքերը լքելու միտք անգամ չեմ ունեցել: Չէ՞ որ թիկունքում հայրենի հողս էր, մայրս, հայրս, եղբայրս ու սիրելի ընկերուհիս: Նրանք ինձ ուժ էին ներշնչում: Հայտնի մարդիկ իրենց այցով կարծես մեղմում էին պատերազմի շունչը և թեթևացնում իրավիճակը: Բացի այդ` նրանց միջոցով ծնողներս տեղեկանում էին իմ
մասին»:

Արմանի հայրը` Անդրանիկ Վարդանյանը, hraparak.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլյան օրերին իր ունեցած ապրումների մասին, ասում է.«Աննկարագրելի է իմ հոգեվիճակն այդ օրերին. աղոթում էի, ամեն վայրկյան հետևում համացանցին: Առաջին օրերին Արմանը զանգում էր ամեն օր, միայն ասում էր «լավ եմ» և հեռախոսն անջատում»:

Արմանը կարոտով եւ վշտով հիշում է այդ օրերին կորցրած ընկերների մասին.«Ընկերներ էլ կորցրի. Նարեկը, Ռուբենը: Նրանք զոհվեցին հրետանու հարվածից: Ապրիլյան պատերազմից հետո, թեև զինադադար հաստատվեց, այնուամենայնիվ, մինչև ծառայության ավարտը` զորացրվելը, մենք լարված էինք, սթափ, և ես միշտ զգում էի պատերազմի շունչը»,-անկեղծանում է Արմանը:

Այսօր արդեն 21-ամյա Արմանը շատ պլաններ ունի: Ուսումը կիսատ է թողել և գնացել բանակ: Ուսումը շարունակելու համար սպասում է, որ զինվորական գրքույկում նշեն, որ ինքը պատերազմի մասնակից է, որպեսզի ուսման վարձը զեղչվի, և ինքը կարողանա շարունակել ուսումը: Ունի սիրած աղջիկ, որի հետ պատրաստվում է ընտանիք կազմել:

Անահիտ ԳևՈՐԳՅԱՆ

Դիտվել է 695 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan