Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Փետրվար.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ինչպես լինել գեղեցիկ․ խորհուրդներ Մոնիկա Բելո... Մտավախություն ունենալը քաղաքական կատեգորիա չէ... Սիրիացի փախստականները Թուրքիայում իրենց օրգան... Մխիթարյանի վնասվածքները Աբովյան փողոցի դուռը Մայր Աթոռում շարունակվում է փակ նիստը Ահաբեկչություններ Պակիստանում. կան զոհեր եւ վ... Եթե ուսանողը հայտնվի առաջնագծում, ապա կմիջամտ... Կեղծ նմուշները կփոխարինվեն նույն դեղաչափով օր... Հերմինե Նաղդալյանը որոշել է կոչով հանդես գալ «Դրանց գլուխը թաղեմ, ուզում էի երկուսից էլ փո... ՖԻԴԵ Գրան պրի. Արոնյանի հերթական ոչ-ոքին Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապօրինի ջրօգտ... Ո՛չ Վարդան Օսկանյանը, ո՛չ Սեյրան Օհանյանը չեն... ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարել օտարերկրյա բուհերո... ՌԴ ԱԳՆ-ի կայքում Արգամիչը դեռ վարչապետ է Ինչպե՞ս է Վարդան Արամյանը ձայն բերելու ՀՀԿ-ին Հայկական ժառանգությունը՝ Հրայր Բազեի նոր «Խաչ... Իրաքյան բանակը գրոհում է Մոսուլի օդանավակայան... Թունավորում Արարատում. 6 տուժածներից 2-ը 6-ամ...
Ամենաընթերցված լուրերը
Ինչպես լինել գեղեցիկ․ խորհուրդներ Մոնիկա Բելո... Մտավախություն ունենալը քաղաքական կատեգորիա չէ... Սիրիացի փախստականները Թուրքիայում իրենց օրգան... Մխիթարյանի վնասվածքները Աբովյան փողոցի դուռը Մայր Աթոռում շարունակվում է փակ նիստը Ահաբեկչություններ Պակիստանում. կան զոհեր եւ վ... Եթե ուսանողը հայտնվի առաջնագծում, ապա կմիջամտ... Կեղծ նմուշները կփոխարինվեն նույն դեղաչափով օր... Հերմինե Նաղդալյանը որոշել է կոչով հանդես գալ «Դրանց գլուխը թաղեմ, ուզում էի երկուսից էլ փո... ՖԻԴԵ Գրան պրի. Արոնյանի հերթական ոչ-ոքին Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապօրինի ջրօգտ... Ո՛չ Վարդան Օսկանյանը, ո՛չ Սեյրան Օհանյանը չեն... ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարել օտարերկրյա բուհերո... ՌԴ ԱԳՆ-ի կայքում Արգամիչը դեռ վարչապետ է Ինչպե՞ս է Վարդան Արամյանը ձայն բերելու ՀՀԿ-ին Հայկական ժառանգությունը՝ Հրայր Բազեի նոր «Խաչ... Իրաքյան բանակը գրոհում է Մոսուլի օդանավակայան... Թունավորում Արարատում. 6 տուժածներից 2-ը 6-ամ... Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել օգնել սովի մատնված... Թող ՀՀ-ում որևէ մեկը Չաուշեսկուից կամ Քադաֆիի... Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցի հետ (լուսա... «Հյուսիս-հարավի» վրա արդեն ծախսել են ավելի քա... Սաուդյան Արաբիան հայտնվել է տնտեսական ճգնաժամ... Մտորումներ «Ծառուկյան դաշինքի» առանցքի շուրջ Կառավարության նիստը՝ լուսանկարներով Խորհուրդ կտամ Աթեշյանին՝ որքան կարելի է շուտ ... «Աշտարակ կաթն» առողջացման ծրագիր է ներկայացրե... Ավանում 12-ամյա պատանու վրաերթի են ենթարկել Չեմպիոնների լիգա. 2-րդ խաղային օրվա արդյունքն... Այսօր կեսօրից հետո՝ ժամը 15-ին, Մայր Աթոռում ... 4 դաշինք և 5 կուսակցությո՞ւն Բաքուն հերթական հիստերիան է բարձրացրել Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Սահակ Մինասյանին կրկին նեղացրե՞լ են Լույս չի լինելու ՃՈ տեսուչն ու մի խումբ անձիք ծեծի են ենթարկել... Կուսակցությունները կարող են հեշտությամբ խաբել... Մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին․... Ոնց որ սրտով չեք հանում, ցանկանալով չեք հանու... Այդ բառը ցավոտ է, հանե՜ք․․․ հարգելի պաշտպանու... Պարզվել է զինծառայողի մահվան պատճառը․ ՔԿ Անչափ ուրախ եմ գոլ խփելու համար, սակայն տխուր... Առնվազն այն 3.2 տոկոսը, որ մենք պետական բյուջ... Ինչպե՞ս իմանալ` որքան կենսաթոշակային խնայողու... Մեր գործընկեր Հեղինե Մանուկյանն այսօր կրկին մ... ԴԱՀԿ-ն կա՛մ հանդես կգա, կա՛մ հանդես չի գա հայ... Վարչապետի հանձնարարականը՝ Գյումրու Կումայրի պ... Վրաստանի նախագահը կմեկնի Ադրբեջան
Հարցում

Աստղագուշակ՝ հունվարի 12-ի համար

Խոյ: Բարեհաջող օր է սպասվում: Արդյունքները կարող են գերազանցել ձեր սպասելիքները: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ հաճելի անակնկալները կուրախացնեն: Հրաշալի օր է նոր աշխատանքի անցնելու, գործնական հարաբերություններ սկսելու, համատեղ նախագծերի մասնակցելու համար: Կընդունեք առողջ քննադատությունը, կուղղեք թույլ տված սխալները, ինչն էլ թույլ կտա հաջողության հասնել, վայելել շրջապատի սերն ու հարգանքը:

Օրվա երկրորդ կեսին նոր մտահաղացումներ կծնվեն, ստացված տեղեկությունները շատ շուտով պետք կգան: Ձեռք կբերեք վստահություն սեփական ուժերի նկատմամբ, կձգտեք հաջողության, ինչն էլ իրեն սպասեցնել չի տա:

Ցուլ: Օրը հաջող կդասավորվի, եթե զերծ մնաք չմտածված քայլերից և չփորձեք վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր երբևէ նեղացրել են ձեզ: Նպատակասլացությունն ու համառությունը կօգնեն աշխատանքում հաջողության հասնել, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է մասնագիտական առաջընթաց:

Գումարային մուտքերի հավանականությունը մեծ է: Հարմար օր է տան համար անհրաժեշտ իրեր գնելու, բնակավայրում որոշ փոփոխություններ կատարելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ:

Երկվորյակ: Օրը հանգիստ կանցնի, նշանակալի իրադարձությունները քիչ հավանական են: Առօրյա խնդիրները շատ ժամանակ կխլեն, դրանք այնքան էլ հետաքրքիր չեն լինի, սակայն ուշադրություն կպահանջեն: Կարող եք ապավինել միայն սեփական ուժերին, հակառակ դեպքում ստիպված կլինեք օգնության սպասել, որը կուշանա: Հնարավոր է գումարային շահույթ, հին պարտքի վերադարձ:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, անգամ եթե ձեր տեսակետները չհամընկնեն, միևնույն է՝ կոնֆլիկտներ չեն ծագի: Կենսական ներուժը բարձր է: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն ձանձրացնի:

Խեցգետին: Այսօր պետք է զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, խոշոր գործարքներ են կնքում: Սխալ որոշումների արդյունքում նրանք ֆինանսական կորուստներ կկրեն: Ստիպված կլինեք շատ աշխատել: Հաճախ անհրաժեշտ կլինի ոչ միայն սեփական պարտականությունները կատարել, այլ նաև ուղղել գործընկերների վրիպումները, ինչը ժամանակ կխլի և գուցե ձանձրալի թվա:

Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում: Մտահոգված եք սեփական խնդիրներով և մտերիմների համար ժամանակ չեք գտնում: Այսօր սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել ձեզ:

Առյուծ: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կոմերցիոն գործունեության համար : Այս ժամանակահատվածում գումարային շահույթ կստանաք, հաջող գործարքներ կկնքեք: Օրն առավել բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով, անշարժ գույքի հետ կապված խնդիրներ են լուծում: Մասնագիտական լուրջ հեռանկարններ կունենան նրանք, ովքեր այսօր նոր աշխատանքի կանցնեն:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կմեծանա: Առյուծներն այսօր գործնական են տրամադրված, էներգիայով լի են, կարող են ուժեղ մրցակցի հետ պայքարի մեջ մտնել և հաղթանակ տանել:

Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ անախորժություններ, որոնք ժամանակավոր բնույթ են կրում և շատ շուտով կմոռացվեն: Ուշադիր եղեք, քանի որ իրեր կորցնելու վտանգը մեծ է: Ուղևորություններն ինչ-ինչ պատճառներով հնարավոր է հետաձգվեն:

Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործեր են ծրագրել: Կանանց հետ շփվելով՝ կարևոր ինֆորմացիա կստանաք: Երեկոյան հնարավոր են հաճելի հանդիպումներ, սիրային ժամադրություններ:

Կշեռք: Բարդ օր է սպասվում հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին մանր հարցերն արագ լուծել, այսօր դրանք նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բանակցությունները լարված կանցնեն: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ում հետ միշտ լեզու եք գտել:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Զգացմունքայն դաշտն անկայուն է: Անգամ ամենակենսախինդ Կշեռքներն այսօր ուժասպառ կլինեն, անտարբեր կդառնան իրենց շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ:

Կարիճ: Բարեհաջող օր է մեծ ուշադրություն և կենտրոնացում պահանջող գործերով զբաղվելու համար: Ղեկավար պաշտոն զբաղեցնող Կարիճները պատրաստ են իրենց աշխատակիցներին հավասար ջանքեր գործադրել՝ ցանկալի արդյունքի հասնելու, շրջապատի հարգանքը վայելելու նպատակով: Բարեհաջող օր է գործատուների հետ հանդիպելու, աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ և այլ անակնկալներ: Չեն բացառվում սիրային բնույթի նոր ծանոթությունները: Կարող եք ֆինանսական հարցեր լուծել, խոշոր գնումներ կատարել:

Աղեղնավոր: Օրվա ընթացքում հնարավոր են անախորժություններ, սակայն մի շտապեք օրը անհաջող համարել: Այն նպատակահարմար է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու, գումարային հարցերը կարգավորելու համար: Հնարավոր է հայտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեր գործի մեջ ներդրումներ կատարել: Այսօր ցանկացած համագործակցություն շահեկան է:

Կարող եք վերհիշել անձնական որոշ հին խնդիրներ: Եթե չստացվի լուծումներ գտնել, ապա գոնե կհասկանաք, թե որ ուղղությամբ է պետք փնտրել: Անձնական հարաբերություններում մի շտապեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ձեզ կարող են ճիշտ չհասկանալ:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք ովքեր բազմիցս օգնել են ձեզ, այսօր ևս կարող են օգտակար լինել: Նպատակահարմար օր է համատեղ ծրագրեր կազմելու, բանակցություններ վարելու համար: Այսօր անչափ հմայիչ եք, ինչը աննկատ չի մնա, կօգնի հաջողության հասնել:

Օրվա երկրորդ կեսին նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Երեկոն կանցնի հանգիստ, մեծ հաջողությունների ակնկալիք չունենաք: Հնարավոր է հին խնդիրները գլուխ բարձրացնեն, կամ դրանց փոխարեն ի հայտ գան նորերը:

Ջրհոս: Պատրաստ եղեք այն բանին, որ արդյունքի հասնելու համար շատ ջանքեր ու նյարդեր կպահանջվեն: Այսօր հեշտ կտրվի միայն այն ամենը, ինչը ձեզ ամենևին էլ պետք չէ: Աշխատավայրում, տանը հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Որքան էլ պնդեք, միևնույն է, ձեր տեսակետներն այսօր հավանության չեն արժանանա:

Երեկոյան հնարավոր են դրական փոփոխություններ, հնարավորություն կունենաք շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համակրելի մարդկանց հետ: Ժամադրությունները կարող են հիասթափեցնել սիրահարված Առյուծներին, իսկ նրանք, ովքեր կփորձեն գրավել իրենց ընտրյալի սիրտը, լավ տպավորություն կթողնեն:

Ձկներ: Կարևոր գործերը մի հետաձգեք, դրանցով զբաղվեք առավոտյան, քանզի հենց այս ժամանակահատվածում է զգացմունքային դաշտը կայուն: Տրամադրության վրա չեն ազդի ոչ անախորժությունները և ոչ էլ տհաճ միջադեպերը: Հրաշալի օր է նոր աշխատակիցներ ընտրելու համար:

Երեկոյան տանը հնարավոր են որոշ տարաձայնություններ: Այսօր չափից ավելի կասկածամիտ եք: Փորձեք ուշադիր լինել մտերիմների նկատմամբ: Օրվա այդ ժամերին վերջիններս առավել խոցելի են: Խուսափեք անիմաստ վեճերից:

Դիտվել է 1170 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan