Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 25.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մար... Իտալիայում առաջարկում են ամենամսյա եռօրյա արձ... Ռուսաստանը սպառնալիք է ողջ Եվրոպայի համար. Դա... Գերմանացի քաղաքական գործիչների և գործարարների... Եվրամիությունն իր 60-ամյակին ուրախանալու առիթ... Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցա... Սամվել Բաբայանի պաշտպանը համաձայն չէ դատախազո... Ես տնօրեններին բան չեմ ասել, ցավտ տանեմ. Սամվ... Մակրոնը կարող է հաղթել հենց առաջին փուլու. հա... Վենեսուելական զինվորականները դուրս են եկել Կո... Հրաձգություն ԱՄՆ-ում. կա մեկ զոհ եւ վեց վիրավ... Ղազախստանի հավաքականի մարզում է անցկացրել Երև... Արդյոք Եվրախորհրդի ղեկավարը կանխատեսե՞լ է ԵՄ ... Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռա... Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը սարսափելի վ... Ինչ-որ մի մեծ ուժ էլ կա, որ նույնպես կաշառք է... Կոնտեն չի ցանկանում իր թիմում տեսնել Նեյմարին Ռուս հաքերներին մեղադրել են Մերկելի կուսակցու... Մայր Աթոռը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նամակը ս... Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահ...
Ամենաընթերցված լուրերը
Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մար... Իտալիայում առաջարկում են ամենամսյա եռօրյա արձ... Ռուսաստանը սպառնալիք է ողջ Եվրոպայի համար. Դա... Գերմանացի քաղաքական գործիչների և գործարարների... Եվրամիությունն իր 60-ամյակին ուրախանալու առիթ... Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցա... Սամվել Բաբայանի պաշտպանը համաձայն չէ դատախազո... Ես տնօրեններին բան չեմ ասել, ցավտ տանեմ. Սամվ... Մակրոնը կարող է հաղթել հենց առաջին փուլու. հա... Վենեսուելական զինվորականները դուրս են եկել Կո... Հրաձգություն ԱՄՆ-ում. կա մեկ զոհ եւ վեց վիրավ... Ղազախստանի հավաքականի մարզում է անցկացրել Երև... Արդյոք Եվրախորհրդի ղեկավարը կանխատեսե՞լ է ԵՄ ... Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռա... Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը սարսափելի վ... Ինչ-որ մի մեծ ուժ էլ կա, որ նույնպես կաշառք է... Կոնտեն չի ցանկանում իր թիմում տեսնել Նեյմարին Ռուս հաքերներին մեղադրել են Մերկելի կուսակցու... Մայր Աթոռը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նամակը ս... Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահ... Ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ հանդիպում պար... Նախընտրական (հետընտրական) բառարան Պոչետինոն կգլխավորի՞ «Բարսելոնա»-ն Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախ Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը ճեպազր... Կենտրոնական Աֆրիկայում 50 խաղաղ բնակիչ է մահա... Մեծ Բրիտանիան չի աջակցել ՄԱԿ-ում Ռուսաստանի բ... Տղերք, ինչո՞ւ ենք այսքան խեղճ... Չինաստանում հանք է փլուզվել, կա ութ զոհ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով կիրականացվի Նոր Գեղիո... Բանկային 5,4 միլիարդ եվրո արժողությամբ սխալմո... Մերկելը խոստացել է ուղղել ԵՄ սխալները Ազատության հրապարակում նստացույցը դադարեցնում... Ճակատագրիս հետ ընկերություն անել գիտեմ (լուսա... ԵՄ դիտորդներին Երեւանն արգելել է մասնակցել առ... Արծրուն Հովհաննիսյանը մեզ մի հաստափոր գիրք է ... Զինդատախազները փոխվում են, բայց բանակում սպան... Երբ sut.am-ը ճիշտ է Հոնգկոնգում ընտրություններին ընդառաջ բողոքի ց... «Մունդիալ-2018». ընտրական մրցաշար. օրվա արդյո... Քանի որ ինձ առաջադրել են անհիմն մեղադրանքներ,... Վա՜յ մամա ջան, բայց դու ինչ տիպն ես․․․ Մեծ Բրիտանիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել Դիտորդների խնդիրը՝ ԿԸՀ-ի համար գլխացավանք ՀՀԿ-ի քաջնազարները Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախա... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդր... ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. տե... Անդունդի եզրին ենք՝ ասում է Գագիկ Ծառուկյանը
Հարցում

Վերևները պաշտպանված են մեզնով, այո՛, հենց մեզնով...

Գլխներս հանում ու խոտի պես աղանձած ձայնով մրմնջում ենք՝ երաշտ է, վառվեցինք, խանձվեցինք: Նայում ենք երկնքին ու սպասում, թե երբ է անձրև գալու:

Ամենահետաքրքիրն այն է, որ հայհոյում ենք մի խումբ բիրդան աղա դարձած մարդկանց, որ մեզ հասցրել են այս վիճակին:

Մեկ- մեկ, կներեք, ուզում եմ ասել՝ դե խոտավարի հայհոյում, խոսում ենք էլի՜. ո՞վ է ուշադրություն դարձնում:

Ու այդպես էլ ապրում ենք՝ իրար կոկորդ կրծելով: Իրար ենք նախանձում՝ բա այս մի խոտը ինչու՞ կանաչ է, ես՝ դեղին... Իրար թև- թիկունք չենք լինում, ոնց որ արտն է միասնական ծփում: Որ մի տեղից ջրի ցայտ է լինում, բռնում ու ջուրը խեղդում ենք մարգում, չենք էլ թողնում, որ մի ուրիշին հասնի: Ու դրա համար արտը արտի նման չի. տեղ- տեղ աղանձված վիճակում է, տեղ- տեղ դեղնած, տեղ- տեղ չորացման եզրին, տեղ- տեղ էլ «մի քիչ սարթ»:

Գաղտնիք չէ, որ ժողովրդական արտը չորանում է, ու պատճառը միայն իշխանության մեջ չփնտրեք, մենք՝ ջրվորներս, անտարբեր ենք արտը ջրելու, հուսունացնելու մեջ: Միասնական պահանջ չենք դնում՝ մեր արտին ջուր հասցնելու: Բողոքում ենք բոլորից, բայց ոչ մեզնից: Երկիրը մերն է, արդարության հասնելու համար միասնական պիտի լինենք, որ արտը չչորանա իսպառ:

Ջրվոր լինելով, մենք մեզ խոտի պես ենք պահում... Հանդուրժում ենք, որ մեր այգու հաշվին ուրիշների այգին բար տա...


Ոստիկանության հաղորդագրություններն եմ կարդում. Այսինչ թոշակառուին տանը սպանեցին՝ ստացած թոշակը ձեռքից խլելու նպատակով: Կամ մի անպաշտպան աղջկա վզից ոսկե շղթա պոկեցին... Այսինքն՝ ներքևում զբաղված են իրար թալանելով, իրար միս կրծելով...
Վերևները պաշտպանված են մեզնով, այո՛, հենց մեզնով:

Անընդհատ խոսում ենք, որ երկրի ողջ հարստությունը մի խումբ մարդկանց ձեռքին է, բայց ոչ մի քայլ չենք անում, որ այդ մի խումբ մարդկանց պարտադրենք (ժողովրդական միասնությամբ), որ մեզնից, երկրից գողացվածից մի քիչ էլ մեզ բաժին հանեն: Ընդհակառակը, ամեն ինչ անում ենք, որ նրանց ունեցածին ավելացնենք...

Նոր կարդում էի Հովհաննես Շիրազի մասին Սոնա Արշունեցու մի փոքրիկ հուշը, որն իմանալուց  հետո էլ չեք հարցնի՝ բա մենք ո՞նց հասնենք այդ ամենին...

Մեզ ընդամենը պակասում է քաղաքացիական միասնական մտածողությունը...

«Ուրեմն այսպես. ինչ-որ պատմելու եմ մեծ բանաստեղծի մասին, պատմել է հայրս. նա դեռ պատանեկան տարիներից մտերիմ է եղել Շիրազի հետ: Շիրազն ու հայրս ծանոթացել են Լենինականի հանրակացարաններից մեկում: Պատմում էր, թե երբ ձմեռ ժամանակ մութն ընկնում էր, մեկ էլ տեսար անհայտանում էր Շիրազն ու չանցած 1-2 ժամ` գալիս էր` թևատակին բարձած ահագին տախտակ: Զարմանում էինք, թե որտեղից է հաջողացրել այսքան տախտակ: Շիրազը չէր թաքցնում.
-Ցանկապատ եմ քանդել, հիմա ճիշտն իմացա՞ք:
Երբ ասում էին.
- Ա՛յ Օնիկ,- այդպես էին կոչում նրան ընկերները,- բա որ առավոտյան էդ մարդիկ արթնանան ու տեսնեն, որ ցանկապատ չունեն, ո՞նց կլինի:
Նա ժպտալով պատասխանում էր.
-Ես հարուստների ցանկապատներն եմ քանդում, նրանց համար դժվար չէ նորը սարքել:
Մենք մտածում էինք.
-Էդ էլ հարց, այդ նորը տեղում կմնա՞, թե՞ հնի բախտին կարժանանա...
Ու այսպես Շիրազը միշտ տաք էր պահում սենյակը, որը ծառայում էր և՛ ննջասենյակ, և՛ ճաշասենյակ, և՛ գրասենյակ...
Շիրազն ամբողջ գիշեր վառարանը վառում էր ու ստեղծագործում»:

ՀԳ Այս փոքրիկ պատմությունը չմեկնաբանեմ: Անգամ ձմեռվա այս ցրտին, երբ շատերի երեխաները տանը հազար ու մի հիվանդություն են ստանում, մեր ճար ու դեղը Կիսաբացի Հրաչն է՝ Հրաչ բա ի՞նչ անենք...

Քո երեխան տաքացավ, մի քիչ կշտացավ, բա ազգը, ա՜զգը, երկի՜րը...

Արտը չորանում է. մենք մեզ ջրվորի նման չենք պահում, այլ խո՜տի, խո՜տի նման ենք պահում, թե ով կգտնվի, որ մեզ ջուր տա...


Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 2232 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan