Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 02.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վիզային ռեժիմի չեղարկումը՝ ևս մեկ քայլ ամբողջ... Սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան. France-... ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը՝... Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ... Հայաստանի դիվանագետներն այցելեցին Արցախ Ալեգրովայի տապալված համերգներն ու «Ֆորպոստարտ... Ռուսական և սիրիական ինքնաթիռները սխալմամբ հար... Լեռնանիստում հայտնաբերվել է ստորգետնյա գազատա... ԻՊ գրոհայինները լքել են Պալմիրայի միջնաբերդը Քրդերը կարող են մասնակցել Ռաքքայի ազատագրման ... Մոլդովան հետ է կանչում Ռուսաստանում և Տաջիկստ... Առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի. երթ՝ մարտի 1-ի զո... Կրեմլը մեկնաբանել է Դոնբասում ձեռնարկությունն... Թուրքիան ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել Թրամփը չեղյալ է հայտարարել իր այցը Մեծ Բրիտան... Հանրապետությունով ծայրից ծայր անցնելով՝ մի զո... Հենրիխ Մխիթարյանը՝ խորհրդանշական հավաքականում Թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգայինով առաջադրված... Մեսսին ցանկանում է, որպեսզի «Բարսելոնա»-ի նախ... «Սենտ Էտյեն»-ի պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ...
Ամենաընթերցված լուրերը
Վիզային ռեժիմի չեղարկումը՝ ևս մեկ քայլ ամբողջ... Սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան. France-... ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը՝... Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ... Հայաստանի դիվանագետներն այցելեցին Արցախ Ալեգրովայի տապալված համերգներն ու «Ֆորպոստարտ... Ռուսական և սիրիական ինքնաթիռները սխալմամբ հար... Լեռնանիստում հայտնաբերվել է ստորգետնյա գազատա... ԻՊ գրոհայինները լքել են Պալմիրայի միջնաբերդը Քրդերը կարող են մասնակցել Ռաքքայի ազատագրման ... Մոլդովան հետ է կանչում Ռուսաստանում և Տաջիկստ... Առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի. երթ՝ մարտի 1-ի զո... Կրեմլը մեկնաբանել է Դոնբասում ձեռնարկությունն... Թուրքիան ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել Թրամփը չեղյալ է հայտարարել իր այցը Մեծ Բրիտան... Հանրապետությունով ծայրից ծայր անցնելով՝ մի զո... Հենրիխ Մխիթարյանը՝ խորհրդանշական հավաքականում Թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգայինով առաջադրված... Մեսսին ցանկանում է, որպեսզի «Բարսելոնա»-ի նախ... «Սենտ Էտյեն»-ի պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ... Հակառակորդի ականանետային կրակից ՊԲ զինծառայող... Ես կարող եմ միայն այդքանը ասել, ավելին թող պա... Զինծառայող Գուրգեն Սարգսյանի մահվան դեպքի առթ... Գեղարքունիքի մարզում ռեյտինգայինով առաջադրվող... Գյումրիի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվ... Շիրակի մարզի թեկնածու կանայք. ո՞վքեր են նրանք... Իոսիֆ Կոբզոնը կողմ է, որ Եվրատեսիլ -2017-ը բո... Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ (թար... Կյանքի կանոններ Էդվարդ Նորթոնից․ Ես կինոման ե... Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխան... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհատուցի երկրպագուներ... Գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ․120 ոչխար տե... Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրվողների ... Վթարային ջրանջատում Արարատում 7000 քաղաքացիների հաշվառման վայրը փոխելը էքստ... Իրանը սեփական արտադրության ՀՕՊ համակարգեր է փ... «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուին դանակահարե՞լ ... Դավիթ Լոքյանը՝ Փարպիի միջադեպի և իր որդու ռեյ... ԻՊ պարագլուխը հրաժեշտի խոսքով դիմել է իր կողմ... Ձերբակալվել է Ֆրանսուա Ֆիյոնի կինը N զորամասում հացի պակասուրդ հայտնաբերելու դեպ... Մոռանալ ՕՐՕ-ին` որոշ ժամանակով Ղազախստանում անգլերենին շնորհելու են պետական ... Խանջյան գյուղում առկա է փլուզման վտանգ «Մենքը»՝ պատմության գրկում «Լեսթեր»-ը բանակցել է Հոջսոնի հետ Մտավորականությանը կխնդրեի՝ մի քծնեք, հերիք է Էրդողանը կոչ է արել իսլամական աշխարհին վճռակա... Ո՛չ աշխատատեղեր կբացվեն, ո՛չ աշխատավարձերը կբ... Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ միջադեպի, ընտրակաշ...
Հարցում

Սա ամենեւին շոու չէ

Դեռ տարեվերջին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձագանքելով մեր թերթում տպագրված հոդվածներից մեկին նշել էր, որ տարեսկզբին նախարարության նախաձեռնությամբ մեկնարկելու է երկամսյա կամ եռամսյա հեռուստատեսային հաղորդաշար, որը նորագույն մոդելը կլինի, թե ինչպես կարելի է բաց եւ թափանցիկ ընտրություն կատարել ժամանակակից որեւէ գրողի գործը պետական աջակցությամբ հրատարակելու համար։ Ըստ այդ մոդելի, հաղորդմանը մասնակցելու են 5 հրատարակիչներ, 15 գրողներ՝ իրենց ստեղծագործություններով, եւ 30 մտավորականներ: Հաղորդման ընթացքում հրատարակիչները պետք է ընտրեն 5 գրողների ստեղծագործություններ՝ հրատարակման իրավունքով: Իրավունքը ձեռք կբերի այն հրատարակիչը, որը գրողին կառաջարկի ավելի շատ հոնորար եւ ավելի մեծ տպաքանակ: Հաղորդման մասնակից երեսուն մտավորականները՝ հաշվի առնելով հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, կորոշեն այն հինգ գրողների ստեղծագործությունները, որոնք պետք է հրատարակի պետությունն՝ իր միջոցներով: «Արդյունքում կունենանք հրատարակվող տասը գիրք. հինգը՝ հրատարակիչների, հինգը՝ պետության կողմից, եւ դեռեւս չհրատարակված ստեղծագործությունն ու դրա հեղինակը կդառնան սպասված եւ փնտրված հասարակության կողմից»,-ասել էր նախարարը, որի նախաձեռնությունը միանգամից քննադատության ենթարկվեց հենց գրողների կողմից, ովքեր մտավախություն էին հայտնում, որ դա կլինի յուրատեսակ մի շոու, «բլոտ` գրողների , հրատարակիչների, մտավորականների եւ «թղթաղախաղին» կամավոր մասնակցող հեռուստադիտողի միջեւ, իսկ իրականության մեջ` անհեթեթ աճուրդ» եւ որ այդ ճանապարհը նվաստացուցիչ է լուրջ գրողի համար: 

Արմեն Ամիրյանին փոխանցեցինք գրողների մտահգությունները հեռուստատեսային նոր նախագծի մասին, նա նկատեց, որ ծանոթ է եւ հետեւում է բոլոր արձագանքներին. «Պարզապես ամեն արձագանքի եթե մենք սկսենք արձագանքել, դա իսկապես կդառնա հենց այդ հիշյալ շոուն, որը կխանգարի մեզ լուրջ գործ անելուն։ Ինչի մասին ես ասել եմ, դա խոսում է գրականության բաց, թափանցիկ ընտրության մասին, ինչին տեղյակ պետք է լինի նաեւ մեր հասարակությունը։ Սա ամենեւին շոու չէ, բայց միեւնույն ժամանակ սա շատ լավ հնարավորություն է, որ դեռ չհրատարակված գրքին, ստեղծագործությանը եւ գրողին կարող է ծանոթանալ պոտենցիալ ընթերցողը եւ դրանով իսկ գիրքը դեռ չհրատարակված դառնա պահանջված ընթերցողի կողմից։ Ես կարծում եմ սա լավագույն լուծումներից մեկն է, անշուշտ, մենք ունենք նաեւ այլ լուծումներ, աջակցության այլ ծրագրեր, բայց սա եւս աջակցության ձեւ է եւ միջոց, որովհետեւ նախկին միջոցները, որ կային որակական առումով դրանց արդարացում չկար եւ տարեկան մենք ծախսում էինք մոտ 130-140 մլն. դրամ հրատարակվելիք գրականության վրա, արդյունքում ունեինք այն, ինչ ունենք, մեծ մասը տեխնիկական, գեղարվեստական առումով ոչ պիտանի ընթերցանության համար»,-ասաց Ամիրյանն ու ի պատասխան մեր հարցի նշեց, որ դեռ պարզ չէ, թե այդ հաղորդաշարը որ ալիքով է եթեր գնալու, բանակցում են հեռուստաընկերությունների հետ, թե ով ավելի լավ պայմաններ կառաջարկի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 966 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan