Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համար Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մե... Պուտինը՝ Time-ի շապիկին Իսրայելի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են... Ընթրիքի ժամանակ Թրամփը Պուտինի հետ ժեստերի լե... Լիբանանի Բիքֆայայի Մխիթարյան վանքում կյանքից ... Վալենսիայում ՌԴ քաղաքացու են սպանել Քոբուլեթիում փրկարարները փոթորկված ծովից երկո... Մակքեյնը խոստացել է վերադառնալ աշխատանքի Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում... Աչքալուսանք՝ Լոքյանից Քուվեյթը արտաքսում է Իրանի դեսպանին Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մար... Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Մանչեսթեր Յուն... Էթիկայի հանձնաժողովը դատավոր Իշխան Բարսեղյանի... Բազմաթիվ սանկցիաներ, ընդմիջումներ «Սասնա ծռեր... 1-ին բանակային զորամիավորումում հրամանատարակա... Ամերիկյան խոշոր ընկերությունները կոչ են անում... Բաբլոյանը ոչ միայն մեր զոհերի, այլ հակառակորդ...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համար Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մե... Պուտինը՝ Time-ի շապիկին Իսրայելի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են... Ընթրիքի ժամանակ Թրամփը Պուտինի հետ ժեստերի լե... Լիբանանի Բիքֆայայի Մխիթարյան վանքում կյանքից ... Վալենսիայում ՌԴ քաղաքացու են սպանել Քոբուլեթիում փրկարարները փոթորկված ծովից երկո... Մակքեյնը խոստացել է վերադառնալ աշխատանքի Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում... Աչքալուսանք՝ Լոքյանից Քուվեյթը արտաքսում է Իրանի դեսպանին Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մար... Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Մանչեսթեր Յուն... Էթիկայի հանձնաժողովը դատավոր Իշխան Բարսեղյանի... Բազմաթիվ սանկցիաներ, ընդմիջումներ «Սասնա ծռեր... 1-ին բանակային զորամիավորումում հրամանատարակա... Ամերիկյան խոշոր ընկերությունները կոչ են անում... Բաբլոյանը ոչ միայն մեր զոհերի, այլ հակառակորդ... Մանրամասներ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքից... Փորձաքննությունների ազգային բյուրոն առանց Արտ... SpaceX-ը պատրաստ է Falcon Heavy-ի ձախողմանը ... ՊԲ սպաները մասնակցում են Կարմիր խաչի միջազգայ... Վանաձորցիները աղբահեռացնող տեխնիկա են նվեր ստ... Բակո Սահակյանը Ճարտարում մասնակցել է քաղաքի օ... Լիտվայի նախագահը առաջարկել է Patriot համակարգ... ՓՊ նախագահը դիմել է ՄԻՊ-ին` դատական սանկցիայի... Վարչապետն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահ... Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախա... Սարգսյանն ու Ալիեւի հանդիպման վայրը ճշտվում է... Վառոդը միշտ չոր պահեք․ Լևոն Մնացականյան Դատարանը կդառնա բուֆետ․ «Սասնա ծռերի» գործով ... Եվս երկու սուտ մատնություն. քննիչն ու ոստիկան... Արաբական պետությունները ներկայացրել են Քաթարի... Քաղաքագրություն. Երեւանը՝ Մեծ պատերազմի տարին... Մեծ թատրոնը մեկնել է ԱՄՆ` հյուրախաղերի Մեր դիմաց մարդասպան չէ նստած, նա մարդասպան էր... SpaceX-ի ղեկավարը հանդես է գալիս Մարսի յուրաց... Լինելու են պատժիչ գործողություններ, ոչ թե փող... Փհենյանն անհեթեթ է համարել Սեուլի առաջարկը «Սասնա ծռերին» հեռացրին դատական նիստերի դահլի... Փրկելով ՍԱՊԾ-ի «գործարար համբավը» Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալը Ղրիմի մասին հ... Կարեն Փոլադյանը «չափ էր տալիս» «Սասնա ծռեր» վ... Ռակիրովկաներ դատախազությունում Ո՞ւր ես, Լեռ Կամսար, ի՜նչ ասպարեզ է բացվել գր... Գյումրիում դանակահարվածն արդեն իսկ դատապարտվա... Վահան Տերյանը, փողը եւ իշխանությունները Բակի կանաչ տարածքն ուզում են վերածել ավտոկայա...
Հարցում

Որ փաստաբան ես, դա արդեն լավ է, բայց…

Ավտոմեքենաների տեխզննության գործընթացը թերեւս մեզանում ամենահունավորված գործընթացներից մեկն է, որը ավտոսեփականատիրոջ համար սկսվում ու ավարտվում է առանց ավելորդ գլխացավանքների: Կոռուպցիա կա՞ այդտեղ, թե՞ ոչ: Հայաստանում ամեն տեղ կոռուպցիա կա: Անշուշտ կոռուպցիա է նաեւ վարորդին կեղծ փաստաթուղթ տրամադրելը: Վարորդն էլ իր հերթին է օրենք խախտում, երբ օգտագործում է այդ կեղծ փաստաթուղթը` իմանալով հանդերձ, որ այն կեղծ է: Կոռուպցիա՞ է: Իհարկե:

Փաստաբան Հրանտ Անանյանը, որպես օրենքի խախտման վառ ապացույցներ, բերում է տեխզննության կայաններում վարորդներին տրամադրվող փաստաթուղթն ու տեխզննության կտրոնի վրա դրվող կնիքը, նշելով, որ դրանք ըստ էության կեղծիք են, քանի որ այդ կայաններում ոչինչ չի ստուգվում եւ որեւէ ծառայություն չի մատուցվում: Ըստ Հրանտ Անանյանի` մենք վճարում ենք չմատուցվող ծառայության համար, եւ մեզ թուղթ են տալիս (տեխզննության ծառայությունների ցանկ), ինչպես նաեւ կնիք են դնում տեխզննության կտրոնի հակառակ երեսին, որը, քանի որ ոչ մի ծառայություն չի մատուցվել, կեղծ է:

Փաստաբանը օրենքի տեսանկյունից ճիշտ է: Բայց եթե վարորդներին հարցնես, կասեն` ախպոր պես, մի բզբզեք, հազիվ մի բան տեղի է ունենում առանց քաշքշուկի: Սա չի նշանակում, որ ավտոսեփականատերերը սիրով չէին հրաժարվի ավելորդ փող վճարելուց, պարզապես նրանք հասկանում են, որ եթե ավտոմեքենայի տեխզննությունն այդ կայաններում դառնա պարտադիր, ապա կարող են հայտնվել ոչ վաղ անցյալում եւ նույնիսկ Խորհրդային Հայաստանի ժամանակներում: Ես չգիտեմ` ոչ վաղ անցյալում փաստաբան Հրանտ Անանյանը իր մեքենան տեխզննություն անցկացրել է, թե ոչ, բայց երբ մեքենայիդ կեսը քանդում էին ու յոդի սրվակի բացակայության համար տեխզննության կտրոն չէին տալիս, իսկ երբ վազում, մոտակա դեղատնից բերում էիր յոդի սրվակը, հիմա էլ պարզվում էր, որ հակահրդեհային բալոն չունես, կամ դամկրատ (ամբարձիչ), կամ 13 համարի բանալի, սկսում էիր անիծել այն օրը, երբ գնեցիր այդ մեքենան: Հերթերի մասին չեմ խոսում: Մինչ օրինապահ վարորդը սպասում էր, շուստրիները մտնում էին համապատասխան խցիկը, վճարում էին ում պետք է եւ ինչքան պետք է (դա այն ժամանակ 5-20 հազար դրամ էր, նայած ինչ չունեիր), առաջին հերթին էին «սպասարկվում» եւ իրենցից գոհ հեռանում, ասես հենց նոր հանցագործություն չէր իրենց արածը: Դե իսկ խորհրդային ժամանակների տեխզննությունն ուղղակի կոմեդիա էր: Պարտավոր էիր շարժիչի համարը այնպես լվանալ, որ ավտոտեսուչն այն տեսներ իր հայելիով: Իսկ նա կամ կտեսներ, կամ կասեր` մի թիվը լավ չի երեւում, պիտի շարժիչը հանենք, որ հասկանանք ինչ է տեղի ունեցել, կարող ա` գողացած է: Կար նաեւ ավելի հեշտ լուծում` 5 ռուբլին:

Այս վայրենությունը մենք, կարելի է ասել, հաղթահարել ենք եւ վճարումներն այլեւս կատարում ենք ցիվիլ եղանակով` բանկում: Փաստաբանը վստահ է, որ պետությունը դրանից շատ չի օգտվում, որովհետեւ մեր վճարումները, հիմնականում, գնում են ինչ-որ մարդկանց եւ ՍՊԸ-ների գրպանները: Սակայն, այդ ոչ անհիմն մտավախությունը կա գրեթե բոլոր ոլորտներում: Խանութից հաց ենք առնում՝ առկա է նույն մտավախությունը, որ հարստացրեցինք ոչ թե պետությանը, այլ որեւէ փռատիրոջ, որը խուսափում է հարկերից, թերքաշ հաց է արտադրում, գերշահույթ է ստանում եւ այլն: Ներողություն, բայց արդյոք, սպառողի խնդի՞րն է` պայքարել, որ պետությանը չխաբեն ձեռներեցները: Սպառողները կարող են բողոքել միայն իրենց խաբելու դեմ, իսկ վայ ձեռներեցին սաստողը կամ կարգի հրավիրողը պետությունը պետք է լինի, իրավապահները: Նորմալ երկրներում հարցը կարգավորում է նաեւ շուկան, որի կարգավորումները, թեեւ ժամանակատար, բայց ավելի հիմնավոր են լինում, քան իրավական վճռահատումները:

Դարձյալ գանք տեխզննության կայաններին, որոնք, ըստ փաստաբանի, փող են աշխատում ոչինչ չանելով: Ավտոմեքենայի գույքահարկը, կտրոնի եւ մյուս ծառայությունների համար բանկային վճարումները կատարելուց հետո դու այլեւս ազատ ես, փակցրու կտրոնը դիմապակուն եւ բարի ճանապարհ: Գործող օրենքով` դու կարող ես պահանջել, որ տեխզննության կայանում ստուգեն քո մեքենայի վիճակը: Այդ կայաններում հիմնականում կան սարքավորումներ որոշակի տեխզննություն անցկացնելու համար: Պահանջիր, որ ստուգեն: Քեզ կարող են ասել` արգելակներդ լավը չեն, կցորդման ագույցը (սցեպլենիե) վատ է աշխատում, ապակեմաքրիչները մաշված են, մեքենադ յուղ է վառում, հրշեջ բալոն չունես, ամբարձիչ չունես, յոդի սրվակ չունես եւ այլն եւ այլն: Դու այս ամենը գիտես, քո մեքենան է, բայց պատկերացրու, որ քո տեխզննության կտրոնը պահում են իրենց մոտ, ու, մինչեւ բոլոր անսարքությունները, ներառյալ նաեւ յոդի սրվակը, չվերացնես, մեքենադ չես կարող վարել: Եթե Հրանտ Անանյանը սա է ուզում, ապա, կներեք, դա մեզ պետք չէ, որովհետեւ ցանկացած վարորդ, հասկանում է, որ նույնիսկ տեխզննությունը «հրաշքով» անցնելու դեպքում, եթե մի բան պատահի (վթար), ինքն է պատասխանատուն եւ ոչ թե տեխզննության կայանը, որ տեխզննության կտրոնը կնքել է յոդի սրվակ գնելուց հետո միայն: Փաստաբանը, փաստորեն, առաջարկում է ցիվիլ կոռուպցիան (որի պատասխանատուն պետությունն է, օրենք գրողները) դարձյալ վերածել վայրենության: Տեխզննության կայանները հենց դրան էլ սպասում են` գերշահույթ ստանալ` կատարյալ անպատասխանատվության պայմաններում:

Շատ ավելի ճիշտ կլիներ, որ ավտոսեփականատերերի շահերը պաշտպանող փաստաբանը պարզապես պահանջեր փակել տեխզննության այդ կայանները` այդկերպ թեթեւացնելով մարդկանց հոգսը, ովքեր առանց այն էլ թանկ են վճարում մեքենան պահելու համար: Այդ կայաններն ավելորդ ձեւականություն են, իսկ այն կարեւորությունը, որ Հրանտ Անանյանը վերագրում է դրանց, նոր կոռուպցիոն սպառնալիք է, եթե, Աստված մի արասցե, նրանց ձեռքը իրավունք տաս: Ինձ թվում է` հասկանալի արտահայտվեցի:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է 337 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan