Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Կգործարկվի ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբո... Աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ շուտով, Տավուշի ... Վախճանվել է Մայր Աթոռի երիցագույն միաբաններից... Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տաք գույներ՝ կտավին․ Վերնիսաժի մոտ գործում է ... Նավթը եւ ոսկին համաշխարհային շուկայում Բարսելոնայում գտել են ահաբեկչության ժամանակ ա... Խորհուրդներ գիրանալ ցանկացողներին Հայաստանը և Չինաստանը նախաստորագրել են օդային... Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա TV-ի․ ընդդիմադիր գոր... Թումոյի այգու տարածքում գյուրզա են հայտնաբերե... Ֆինլանդիայում Տուրկուի ահաբեկչությունից հետո ... Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով Թուրքմենստանում մինչեւ այս տարվա հոկտեմբեր ալ... Թույլ երկրաշարժ Ճամբարակ քաղաքից 15 կմ հարավ ... Ի՞նչ տարբերություն, թե որ մի փալաս-դրածոն կլի... Այսօրվա ֆուտբոլային հանդիպումները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մեկ օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 4800 կգ... Անի Զախարյանի վերաքննիչ բողոքը՝ օգոստոսի 30-ի...
Ամենաընթերցված լուրերը
Կգործարկվի ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբո... Աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ շուտով, Տավուշի ... Վախճանվել է Մայր Աթոռի երիցագույն միաբաններից... Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տաք գույներ՝ կտավին․ Վերնիսաժի մոտ գործում է ... Նավթը եւ ոսկին համաշխարհային շուկայում Բարսելոնայում գտել են ահաբեկչության ժամանակ ա... Խորհուրդներ գիրանալ ցանկացողներին Հայաստանը և Չինաստանը նախաստորագրել են օդային... Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա TV-ի․ ընդդիմադիր գոր... Թումոյի այգու տարածքում գյուրզա են հայտնաբերե... Ֆինլանդիայում Տուրկուի ահաբեկչությունից հետո ... Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով Թուրքմենստանում մինչեւ այս տարվա հոկտեմբեր ալ... Թույլ երկրաշարժ Ճամբարակ քաղաքից 15 կմ հարավ ... Ի՞նչ տարբերություն, թե որ մի փալաս-դրածոն կլի... Այսօրվա ֆուտբոլային հանդիպումները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մեկ օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 4800 կգ... Անի Զախարյանի վերաքննիչ բողոքը՝ օգոստոսի 30-ի... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 20-ի համար Բենիամին Նեթանյահուն ժամանում է Սոչի Էրդողանը Գերմանիայի արտգործնախարարին կոչ է ար... Գրառում մի քանի օր առաջ զոհված զինվորի մասին,... Մոնբլան լեռան վրա հայտնաբերվել է ուկրաինացի լ... Բարսելոնայում մահմեդականները բողոքի ակցիա են ... Չիլիի հարավում 18 բեռնատար են հրդեհել Հայաստանը հայտնվել է միջազգային հակառեյտինգի ... Իսպանիայի թագավորն ու թագուհին հիվանդանոցում ... Ֆուտբոլ. Շիրակը արտագնա խաղում հաղթեց Գանձասա... Երևանի գարեջրի փառատոնը՝ լուսանկարներով ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ է հա... Հնդկաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհ... Մոսկվայի քաղաքապետը ծաղրել է մայրաքաղաքը Ուրա... Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ո... Մահացել է ՌԴ ՌՕՈւ առաջին գլխավոր հրամանատարը Մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն՝ ... Մարդատար «ԳԱԶել»-ի վթարից 9 մարդ է հոսպիտալաց... Հայկական համույթը՝ Koktebel Jazz Party-ին ելո... Բագրատյանի խոսքը եթե անգամ թույն լինի, թույնի... Ողբերգական ավտովթար Ալավերդիում. կա երկու զոհ... Լատվիայում Հայ եկեղեցու հետեւորդները ավելի շա... Սերգեյ Լավրովը կայցելի Պարսից ծոցի ավազանի եր... Արա Զոհրաբյանը մրցակից չունի Իսպանիայի ահաբեկչությունների զոհերի թիվը հասե... Սիեռա Լեոնեում սողանքը 156 երեխայի կյանք է խլ... Դիակի ոսկորներն էր երևում, նեխել էր. ահասարսո... Իսպանիայում ոստիկանությունը նախազգուշացրել է ... Ձերբակալել են գյումրեցի «օրենքով գողին». տեսա...
Հարցում

Հրանտ, դու ինչո՞ւ «Լրաբեր» չես վարում

Հավանաբար շատերը հիշեցին «Մեր բակը» բազմասերիանոց կատակերգության մեջ Աշոտի (Աշոտ Ղազարյանի) հարցը` Հրանտին (Հրանտ Թոխատյանին): «Բախտ չունենք»,- եղավ պատասխանը:

Հրանտ Թոխատյանին այսօր շատ ավելի կարեւոր գործ է հանձնարարվել` միավորել արվեստի հայտնիներին` ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, «Արդարություն Հայաստանում» բավականին տարողունակ շարժման մեջ եւ պայքարել հանուն արդար ընտրությունների, հանուն այն բանի, որ ՀՀ քաղաքացին գիտակցի իր քվեի արժեքը եւ այլն եւ այլն: Սփյուռքահայ մտավորականների (Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան) ներգրավումն այդ շատ կարեւոր շարժման մեջ, ըստ Թոխատյանի մեկ նպատակ ունի` Սփյուռքը պետք է մասնակից լինի ներհայաստանյան կյանքին: «Սփյուռքը հո միայն փող տվող չէ՞»:

Հետո իմանում ենք նաեւ, որ այս շարժումը պատրաստվում է գրանցվել որպես դիտորդական կազմակերպություն: Կարելի է ասել` բավականին համարձակ գործ են ձեռնարկել, մանավանդ, որ ՀՀ իշխանություններն այնքան էլ ջերմ զգացումներ չեն տածում դիտորդ, վստահված անձ եւ այս կարգի մյուս երեւույթների նկատմամբ: Պատկառանքը Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, ինչու ոչ` Հրանտ Թոխատյանի հանդեպ շատ մեծ է լինելու եւ իշխանությունները, տեսնելով նրանց, խուսափելու են ընտրախախտումներ անելուց: Բայց ես վստահ եմ, որ Հրանտ Թոխատյանն իր դիտորդական շարժումով (առաջին անգամն եմ նման բան լսում) ապահովելու է ընտրական գործընթացի գեղարվեստական մասը` յուրահատուկ արդարացիության խաբկանք հաղորդելով ընտրություններին: Ոչ ավելին: Ես չեմ կարծում, որ Հայաստանում այնքան միամիտ մարդ կա, որ հավատում է, թե Հրանտ Թոխատյանը մինչեւ ՄԱԿ-ի ատյաններ բողոքելու է անարդար ընտրություններից, եթե ապրիլի 2-ին խախտումներ հայտնաբերի: Խախտումներ հայտնաբերելուց առաջ Հրանտ Թոխատյանն ու այս աստղաբույլը դեռ պետք է կարդացած լինի Ընտրական նոր օրենսգիրքը, ինչը չի արել, վստահ եմ, եւ չի էլ պատրաստվում անել, որովհետեւ այս շարժման բուն առաքելությունը քաղաքական չէ, թեեւ ծառայեցվելու է քաղաքական նպատակների: Այս խումբը պետք է թատրոն տա, գեղեցիկ ճառեր ասի քվեի կարեւորության մասին, եթե հարկ լինի, նաեւ շոու կազմակերպի: Իսկ դրա վերջը մտավորականների եւ արվեստագետների հերթական արժեզրկումն է լինելու, ոմանց քաղաքական շահերի սպասարկու դառնալը, այլ խոսքով` լրացուցիչ կեղտոտվելը: Եվ ուրեմն մեր խնդրանքն է` սփյուռքահայ արվեստագետերին չոգեւորել եւ մասնակից չդարձնել իշխանական այս սազանդարությանը:

Մեզ, այո, պետք են արդար ընտրություններ: Բայց այնպիսի քաղաքական գործընթաց, ինչպիսին ընտրությունն է, Հրանտ Թոխատյանին ավելի շատ չի առնչվում, քան, ասենք, իմ հարեւան Շմավոնին, քանզի եւ Հրանտը եւ Շմավոնը ունեն մեկական ձայն: Բայց ի տարբերություն Թոխատյանի, Շմավոնը հասկանալի պատճառներով չի կարող իր մեկ հատիկ ձայնն այնպես ծաղկացնել, ինչպես Հրանտ Թոխատյանը, ով ընդհուպ քարոզչություն կարող է իրականացնել որեւէ քաղաքական ուժի, իսկ ավելի հավանական է հենց իշխանության օգտին: Այս ամենին գումարենք նրա դերասանական տաղանդը, նրա կողքին համախմբված արվեստագետների ներուժն ու կարելի կլինի պատկերացնել, թե ինչ նվեր ունեն իշխանություններն ի դեմս «Արդարություն Հայաստանում» շարժման:
Այս նույն արվեստագետները առանց միավորվելու էլ կարող են նպաստել Հայաստանում արդարության հաստատմանը: Նրանք ամենուր են` եթերում, թերթերի էջերում, կայքերում, թատրոններում: Այնպես չէ, որ հատուկ շարժումն է նրանց պակասում արդարություն հաստատելու համար: Բայց հանկարծ հայտարարում են կուռ շարքերով ընտրություններ դիտարկելու մասին եւ ամեն ինչ դարձնում այնքան ծիծաղելի, որ համոզվում ես, որ Սերժ Սարգսյանը ռոճիկ է նշանակել իր թատրոնում ապուշի դեր կատարելու համար: Խոսքը չի վերաբերում Սերժ Թանկյանին, Ատոմ Էգոյանին, Արսինե Խանջյանին եւ էլի մի քանի սփյուռքահայերի, որոնց համար սա, ամենայն հավանականությամբ, հայրենիքին ծառայելու պես բան է: Իսկ մյուսները` հարյուրավոր մեծապատիվ մուրացկաններ, որոնց վաղուց գիտենք որպես իշխանական սազանդարներ, ինչո՞վ են զբաղվելու այս թատրոնում: Բնականաբար, գովերգելու են ընտրությունները, երդվելու են` հորս արեւ խախտում չի եղել: Ինչ վերաբերում է շարժման ռազմախին, Թոխատյանն ասում է` հայահոծ վայրերից են գալու: Եթե Ռուսաստանից եւ Ղազախստանից են գալու մեր խոպանչի արվեստագետները, ավելի լավ է` չգան, քանզի ռուսական եւ հատկապես ղազախական արդարություն եւ ժողովրդավարություն մեզ պետք չէ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է 962 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan