Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժողովուրդ». «ՀրազՋԷԿ»-ն, առաջիկայում կվաճառվ... «Հայկական ժամանակ». Քննարկվել է Սեյրան Օհանյա... «Հայկական ժամանակ». ԿԲ-ն այլևս չի նվազեցնի վե... «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդ... «Հրապարակ». Տարօրինակ հայ ընտրող «Ժողովուրդ». Բանակից հափշտակության հերթական դ... Իրադրությունն առաջնագծում «Հրապարակ». Գրաֆի՞կն էր ծանր, թե՞... «Ժողովուրդ». ՀՀԿ-ի հույսը ռեյտինգայիններն են Ովքեր «հավատում են» «Ժողովուրդ». Իշխանությունները փորձում են ծածկ... «Հրապարակ». Էլ ո՞ր օրվա հարևաններն են, որ իրա... «Հրապարակ». Կադրային փոփոխություններ են սպասվ... «Հրապարակ». Սամվել Բաբայանի դեմ «Իգլայի» գործ... Ռոնալդուն միայնակ ավելի շատ է վաստակել, քան 4... ՄԲ պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրե... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար ՄԱԿ-ը անհանգստացած է Ռաքքայից ստացվող լուրերի... Ուկրաինացի ծայրահեղականները ժամանակավորապես ա...
Ամենաընթերցված լուրերը
«Ժողովուրդ». «ՀրազՋԷԿ»-ն, առաջիկայում կվաճառվ... «Հայկական ժամանակ». Քննարկվել է Սեյրան Օհանյա... «Հայկական ժամանակ». ԿԲ-ն այլևս չի նվազեցնի վե... «Ժամանակ». Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդ... «Հրապարակ». Տարօրինակ հայ ընտրող «Ժողովուրդ». Բանակից հափշտակության հերթական դ... Իրադրությունն առաջնագծում «Հրապարակ». Գրաֆի՞կն էր ծանր, թե՞... «Ժողովուրդ». ՀՀԿ-ի հույսը ռեյտինգայիններն են Ովքեր «հավատում են» «Ժողովուրդ». Իշխանությունները փորձում են ծածկ... «Հրապարակ». Էլ ո՞ր օրվա հարևաններն են, որ իրա... «Հրապարակ». Կադրային փոփոխություններ են սպասվ... «Հրապարակ». Սամվել Բաբայանի դեմ «Իգլայի» գործ... Ռոնալդուն միայնակ ավելի շատ է վաստակել, քան 4... ՄԲ պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրե... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար ՄԱԿ-ը անհանգստացած է Ռաքքայից ստացվող լուրերի... Ուկրաինացի ծայրահեղականները ժամանակավորապես ա... Բելգիացի դարպասապահը անիմաստ է համարում այս օ... Ղրղզ խորհրդարանականը Ղրիմ է այցելել՝ առանց Կի... Ղրղզստանում զինվորական բեռնատարը մխրճվել է տա... ՄԲ վարչապետը հետաձգել է այցը Մոսկվա Ռուսական դատարարանը հեռակա կարգով ձերբակալել ... Չինաստանը երկիր է վերադարձրել բյուջեի թալանի ... Ֆերգյուսոն. Իսպանական ակումբների գերիշխանությ... Կիևը պատրաստվում է Թրամփի հետ Պորոշենկոյի հան... «Մոնակո»-ն առնվազն 150 մլն եվրո է պահանջում թ... Սուրիկ Խաչատրյանը՝ ՀՀԿ-ի համար աշխատող տնօրեն... Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Արամ Սարգսյանին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 200 մլն եվր... Օրինապաշտ քաղաքացիներին պետք է անհրաժեշտ ազդա... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան... Սամվել Բաբայանի նախկին դաշնակիցը նախընտրում է... Օրինապաշտ քաղաքացիներին պետք է անհրաժեշտ ազդա... Դու այն երգն ես կրկնում շարունակ Հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում կալանավորի ... Դատական դեպարտամենտը արհամարհո՞ւմ է ընթացակար... Ապրիլի 7-ից վերագործարկվելու են մայրաքաղաքի բ... Սպառնալիքը կեղծել էր՝ քարոզարշավից դուրս գալո... Ապրիլի 2-ին ժողովրդի մեծամասնությունը ձայն կտ... Հափշտակել է դեղատան դրամարկղը (տեսանյութ) Փնտրում է հարազատներին Ի՞նչ նոր պլանի շուրջ կարող են բանակցել Հայաստ... Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի... Արա Ավետիսյանի աջ ձեռքը պաշտոն է ստացել Մոուրինյոն ներողություն է խնդրել Ռոնալդուից Կյանքի կանոններ Կոնստատնին Ստանիսլավսկուց Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շար...
Հարցում

Քաղաքագրություն․ Մշակույթը Երևանում

Գրական ինքնուրույն գործերից բացի, մեզ հետաքրքրող ժամանակներում կատարվել են նաև որոշ թարգմանություններ։ Այդ կարգի գործերից մեզ հայտնի է 1688 թվականին Երևանի քարավանատներից մեկում թարգմանված մի ժողովածու, որը բաղկացած էր 37 մանր պատմվածքներից և պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր № 1058, թ. 25ա — 46ա)։ Այն թարգմանված է եթովպերենից և ունի հետևյալ վերնագիրը.

«Գիրք որ ասի բանալի իմաց, թարգմանեալ ի յԵթովպացւոց որ է Հապաշեցւոց ի Կարապետ վարդապետէ. եւ ջանիւք եւ աշխատութեամբ ումեմն քահանայի Յովհաննէս պիտականուն կրօնաւորի, զոր որջորջեալ աբեղայ ասի, ի յԵրեւան քաղաքի մէջ վաճառականաց զոր քարավանասարայ անուանի ի թվ. ՌՃԼԷ (1688 եւ նոքին ՌՃԽԷ)»։

Ն. Ակինյանն այս ժողովածուն համարում է Երևանի այդ ժամանակաշրջանում ստեղծված միակ գրական աշխատությունը։ Սակայն հայ բանասիրության մեջ այն սովորաբար կոչվում է «Բանալի մտաց» կրճատ ձևով և, ինչպես տեսնում ենք, թարգմանվել է Կարապետ վարդապետի ձեռքով, որին աշխատակցել է նաև Հովհաննես աբեղան։

Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանում ստեղծվել են նաև զրույցներ, ավանդապատումներ և բերնեբերան հաղորդվող այլ գործեր։ Երևանի հետ են առնչվում մի քանի վկայաբանություններ, որոնցից ուշադրության արժանին ստեղծվել է 17դարի վերջերին և բավական երկար ժամանակ մի քանի տարբերակներով տարածում գտել Երևանի ու Նախիջևանի խանություններում։ Այդ ավանդապատումն իր հիմքում ուներ հետևյալ իրական դեպքը, որը բավական մանրամասնությամբ նկարագրված է Զաքարիա Սարկավագի կողմից։ Շաղկերտ գյուղի տանուտեր Մալխասը դիրքերն ամրացնելու և այդ պաշտոնն ձեռքում ամուր պահելու համար փորձում է իր դստերը՝ Թամամ Շաղկերտցուն բռնի ամուսնացնել Նախիջևանի Մահմուտ-Ռզա-խանի որդու՝ Մուրթուզա-Ղուլիի հետ, որը Երևանում խանի ժամանակավոր տեղապահ էր նշանակված Զալ-խանից հետո։ Հակառակ իր կամքին կույս Թամամը տարվում է Երևան։ Սակայն Մուրթուզային չի հաջողվում նրա հետ ամուսնանալ։ Թամամն իրեն բերդից նետում է Հրազդան և ապա փախչում Եղվարդ գյուղը։ Սակայն Եղվարդի տանուտեր Սահակը, վախենալով խանի տեղապահից, բռնում է նրան և խեղդամահ անում։ Հ. Աճառյանը ենթադրում է, որ կարող է դրա վրա հորինված լինել Վարդան տաղասացի «Տաղ ս. կուսին Թամամիոյ Շաղկերտցւոյ։ Վերջին վկայ կոյս Թամարիա» տաղը։

Մեր պատմագիրների և եվրոպական ճանապարհորդների (հատկապես Ժ. Շարդենի) վկայություններից երևում է, որ մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանում պարբերաբար փողոցային ներկայացումներ էին տալիս միմոսներն ու կատակերգակները։

Շարդենը գրում է, որ «Երաժիշտներն ու պարողները արևելցիների միմոսներն են կամ կատակերգակները, կամ ավելի շուտ դա նրանց օպերան է, որովհետև այնտեղ միայն չափածո են երգում և արձակը բնավ չի մտնում նրանց երգերի մեջ»։ Այդ, եթե կարելի է ասել, ժողովրդական փողոցային ներկայացումները, աշուղների և լարախաղացների ելույթների հետ միասին մեծ բավականություն են պատճառել բնակիչներին։ Դրանք օպերայի, ասմունքի ու կրկեսի նախասկզբնական ձևեր են, որոնք մեր քաղաքում հարատևել են բավական երկար ժամանակ։ Ընդ որում Երևանում ելույթ էին ունենում ոչ միայն տեղական աշուղները, լարախաղացներն ու կատակերգակները, այլև ուրիշ քաղաքներից ու գավառներից եկածները։

Թ․ Հակոբյան․ Երևան Քաղաքի Պատմությունը

Պատրաստեց Արամ Պաչյանը

 

Դիտվել է 299 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan