Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի...
Ամենաընթերցված լուրերը
Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե... Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբա... Մերժում եւ ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի կոչը Հարձակման է ենթարկվել Հայաստան-Սփյուռք խորհրդ... Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության ... Գագիկ Ծառուկյանը թագ կնվիրի Միսս Հայաստանին ... Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով ... Նոր ինտրիգներ Շիրակի պետական համալսարանում. կ... «Միսս Արմենիա»-ի հաղթողի ձեռքից թագը հետ վերց... Մեր հասարակությունը միշտ չէ, որ դրական է գնահ... Հրդեհ Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում. կան զոհ... Գեղեցկության մրցույթի «տգեղ» կողմերը (ֆոտոշար... Իրանը հարվածել է Սիրիայում եւ Իրաքում գտնվող ... Կալիֆոռնիայում բանտային անկարգություն է տեղի ... Ծառուկյանի մոտ՝ կոնֆերանսի, հետո խորհրդարան, ... Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի քաղաքացին... Ես Հայրիկյանին չեմ ասել «աթար», ասել եմ «աթար... Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հա... Ռուսաստանում կանիբալիստ ամուսինների են ձերբակ... «Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են ... Սիրիայում ռուս գեներալ է զոհվել Կրակոցներ ԱՄՆ Թենեսի նահանգի եկեղեցիներից մեկ... Խոսրովի անտառում հրդեհի մեջ ընդգրկված ընդհանո... Իրանը փորձում է հաշտեցնել Ասադին եւ ՀԱՄԱՍ-ին ... Սպահանի հայոց թեմի ատենապետը ծանր վիրավորված ... Իրաքում մահապատժի են ենթարկել 40 մարդու Գյումրիում դեռահասը ինքնասպանություն է գործել... Մենք չենք հանցագործները, մենք «տուտ պրիչոմ»․ ... Անի Աթայանի ելույթը Մեխիկոյում (տեսանյութ) ...
Հարցում

Մեդիախոհանոց. Սիրված եւ չսիրված ԶԼՄ-ներ

Պաշտոնյաների, հանրային, հասարակական-քաղաքական գործիչների հետ ԶԼՄ-ների հարաբերությունները բացահայտում են հետաքրքիր ենթաշերտեր։ Պարզվում է, որ ամեն մի պաշտոնյա, հասարակական, քաղաքական գործիչ, կուսակցություն ունի իր նախընտրելի ԶԼՄ-ները եւ, ըստ այդմ էլ՝ կողմնորոշվում է ԶԼՄ-ների հետ հարաբերություններում։

Եթե ԶԼՄ-ն ժամանակ առ ժամանակ քննադատության է ենթարկել տվյալ քաղաքական գործչին, պաշտոնյային, ապա, վերջինս, որպես կանոն, այդ քննադատությանն արձագանքում է՝ ԶԼՄ-ին «պատժելով». տվյալ լրատվամիջոցին նա եւ իր կուսակից ընկերները հարցազրույց չեն տալիս տեւական ժամանակ, չեն պատասխանում նրա հեռախոսազանգերին, մամուլի ասուլիսներին չեն հրավիրում, եւ միայն իր աղբյուրներից իմանալով է տվյալ ԶԼՄ-ի ներկայացուցիչը ներկայանում մամուլի ասուլիսին։ Եվ այս գործելաոճը բնորոշ է ոչ միայն իշխանության ներկայացուցիչներին, որոնք հաճախ ԶԼՄ-ների հարցերին չպատասխանելը պատճառաբանում են իրենց զբաղվածությամբ, այլեւ՝ գիշեր ու զօր խոսքի, մամուլի ազատությունից, ժողովրդավարությունից ճամարտակող եւ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական գործիչներին, որոնք իրենց դուր չեկած ԶԼՄ-ներին «ցրելու» յուրահատուկ ոճ ունեն։

Լինում են դեպքեր, երբ զանգահարում ես X քաղաքական գործչին, եւ, նա, որպես քեզ մերժելու տարբերակ, հիշեցնում է, թե քո գործընկերը ժամանակին ինչպես է քննադատել իրեն։ Ավելի խորամանկները, որոնք առաջնորդվում են կուսակցական առաջնորդի ցուցումով եւ հակված չեն որեւէ ինքնուրույն քայլի, լրագրողին մերժելու «քաղաքակիրթ» հնարներ են մտածել. սկզբում խոստանում են, որ անպայման հարցազրույց կտան, հետո այն հետաձգում են ինչ-ինչ պատճառաբանություններով, հետո չեն պատասխանում հեռախոսազանգերին, մինչեւ լրագրողն էլ դադարում է իրենց անհանգստացնել։

Կուսակցական գործիչների այդ տեսակը, առանց ամաչելու, կարող է շրջանցել իրեն անցանկալի լրատվամիջոցին, խուսափել նրա հարցերից եւ հենց նույն օրը հարցազրույց տալ իր համար նախընտրելի մեկ այլ ԶԼՄ-ի, որը միգուցե իրեն անհաճո հարցեր չի տվել, հարցազրույցը կայացել է ջերմ եւ բարեկամական մթնոլորտում։ Հաճախ այդ մանիպուլյացիաների պատճառով տուժում է լրագրողը, նրա աշխատանքը, իսկ կուսակցական գործիչը լրագրողին հերթական անգամ «ցրելուց» հետո չի ամաչի հանդիպելիս նրա աչքերի մեջ ուղիղ նայել։

Իհարկե, երբ պետական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին պետք են ԶԼՄ-ները, նրանք անհապաղ, շտապ հիշում են նրանց, կարող են օրվա մեջ մի քանի անգամ զանգել եւ հետաքրքրվել՝ ստացե՞լ ենք, արդյոք, իրենց տարածած հաղորդագրությունը, թե՞ ոչ, լուսաբանելու՞ ենք իրենց հրավիրած մամուլի ասուլիսը, թե՞ ոչ։ Լրատվական կայքերի, թերթերի ամենօրյա եւ ուշադիր ընթերցողները կարող են անվրեպ թվարկել, թե ովքեր են տվյալ կայքի կամ թերթի «մշտական այցելու» համարվող քաղաքական գործիչները, ինչ նախապատվություններից ելնելով, ինչ հարցերի շրջանակներում են նրանք հաճախակի հարցազրույցներ տալիս այդ ԶԼՄ-ներին եւ «անհասանելի» մնում այլոց համար։ Իսկ այդ «կանխատեսելիությունը» անհետաքրքիր է դարձնում ոչ միայն քաղաքական գործիչներին, այլեւ՝ նրանց պարբերաբար ասպարեզ բերող ԶԼՄ-ներին։

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 1176 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan