Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի...
Ամենաընթերցված լուրերը
Եվրոն էժանացել է Մերկելի հաղթանակի ֆոնին Հայտնի բասկետբոլիստ Օմրի Քասլին քննադատել է Թ... Ուկրաինային մեղադրում են հակամարտության գոտի ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար Եթովպիայում միջէթնիկական բախումներից 100-ավոր... Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին Լոնդոնի քաղաքապետը Թրամփի այցելությունը համար... Գերմանիայի ընտրությունները խոսում են Եվրոպայո... Թայմինգ նախագահների համար, որքան են նրանք խոս... ԿԺԴՀ-ն սպառնում է ոչնչացնել ամերիկյան ռազմակա... Իրաքա-սիրիական սահմանին ֆրանսիացի զինվորական ... Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքար... Չեխական բանակը ցանկանում է գնել «Namer» զրահա... Բաղդադը, Անկարան եւ Թեհրանը չեն ճանաչում Քուր... Հայտնի են աշխարհի գազ արտադրող խոշորագույն եր... Շոյգուն կմեկնի Թել-Ավիվ, օրակարգում Սիրիան է ... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիա... Գերմանիայի ԿԸՀ-ն հայտարարել է Բունդեսթագի ընտ... Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թի... Ըստ հաղորդման` հարկային տեսուչը ձեռնարկատիրոջ... 50 տարի հետո գրքեր պահելու համար տեղ չի գտնվե... Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբա... Մերժում եւ ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի կոչը Հարձակման է ենթարկվել Հայաստան-Սփյուռք խորհրդ... Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության ... Գագիկ Ծառուկյանը թագ կնվիրի Միսս Հայաստանին ... Բացահայտվել է աշխատանքի ընդունելու պատրվակով ... Նոր ինտրիգներ Շիրակի պետական համալսարանում. կ... «Միսս Արմենիա»-ի հաղթողի ձեռքից թագը հետ վերց... Մեր հասարակությունը միշտ չէ, որ դրական է գնահ... Հրդեհ Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում. կան զոհ... Գեղեցկության մրցույթի «տգեղ» կողմերը (ֆոտոշար... Իրանը հարվածել է Սիրիայում եւ Իրաքում գտնվող ... Կալիֆոռնիայում բանտային անկարգություն է տեղի ... Ծառուկյանի մոտ՝ կոնֆերանսի, հետո խորհրդարան, ... Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի քաղաքացին... Ես Հայրիկյանին չեմ ասել «աթար», ասել եմ «աթար... Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հա... Ռուսաստանում կանիբալիստ ամուսինների են ձերբակ... «Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են ... Սիրիայում ռուս գեներալ է զոհվել Կրակոցներ ԱՄՆ Թենեսի նահանգի եկեղեցիներից մեկ... Խոսրովի անտառում հրդեհի մեջ ընդգրկված ընդհանո... Իրանը փորձում է հաշտեցնել Ասադին եւ ՀԱՄԱՍ-ին ... Սպահանի հայոց թեմի ատենապետը ծանր վիրավորված ... Իրաքում մահապատժի են ենթարկել 40 մարդու Գյումրիում դեռահասը ինքնասպանություն է գործել... Մենք չենք հանցագործները, մենք «տուտ պրիչոմ»․ ... Անի Աթայանի ելույթը Մեխիկոյում (տեսանյութ) ...
Հարցում

Մեդիախոհանոց. ինչպես են պետական կառույցները ԶԼՄ-ների հետ աշխատանքի իմիտացիա ստեղծում

Համացանցը բավականին հեշտացրել է լրագրողների աշխատանքը։ Ժամանակին մամուլում աշխատող լրագրողներից ժամեր, օրեր, երբեմն՝ ավելի երկար ժամանակ էր պահանջվում, որպեսզի կարողանան հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը, այս կամ այն քաղաքական գործչին, պաշտոնյային վերաբերող տվյալները, իսկ հիմա այդ ամենը կարող ես ձեռք բերել հաշված րոպեների ընթացքում։

Թվում է՝ դյուրացել է նաեւ տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հետ ԶԼՄ-ների աշխատանքը։ 2003թ. ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որում հստակ ամրագրված դրույթները, թվում է, տեղ չեն թողնում չինովնիկական կամայականությունների համար։

Պարզվում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն այնքան է դուր եկել հենց պաշտոնյաներին, որ նրանք լրագրողի հետ կենդանի շփումը ստորադասում են գրավոր հարց ու պատասխանին։ Ցանկացած առիթ, որ լրագրողը փորձում է օգտագործել այս կամ այն նախարարության վարչության պետի, փոխնախարարի կամ նախարարի հետ հանդիպելու, հարցազրույց անելու համար, «ջրվում» է հետեւյալ պատասխանով. «Հարցերն ուղարկեք գրավոր, սահմանված ժամկետում կտրվի պատասխան»։ Այդպիսի պատասխան է տրվում նույնիսկ այն դեպքերում, երբ հարցի պատասխանը հրատապ է, եւ չես կարող դրա պատասխանը ստանալու համար սպասել օրեր շարունակ։ Ասենք, ուզում ես իմանալ՝ X նախարարության Y աշխատակցին ազատե՞լ են աշխատանքից, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հիմքերից ելնելով։ Նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը անմիջապես հորդորում է հարցերն ուղարկել գրավոր, որպեսզի օրեր անց գրավոր պատասխանն ուղարկի ընդամենը մեկ նախադասությամբ. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ Y աշխատակիցը չի ազատվել աշխատանքից»։

Կան գերատեսչություններ (օրինակ՝ Կրթության եւ գիտության նախարարությունը, Քննչական կոմիտեն), որտեղ պահանջում են գրավոր հարցումներն ուղարկել սկան արված, ստորագրությամբ, նախարարի եւ կոմիտեի ղեկավարի անունով։ Կան գերատեսչություններ էլ, որոնք նման պահանջներ չեն դնում լրագրողների առջեւ. պահանջվում է ընդամենը հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստով, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի անունով։ Լինում են դեպքեր, երբ լրագրողը հարցում է ուղարկում գերատեսչությանը, իսկ այնտեղից գրավոր պատասխան են ուղարկում, որում ամբողջությամբ մեջբերումներ են լինում տարբեր օրենքներից։ Եվ լրագրողը իր հարցի պատասխանի էությունն իմանալու համար պետք է նստի, քրքրի հերթով նշված օրենքների տարբեր դրույթները։ Իսկ եթե, որպես իր հարցման պատասխան, հրապարակվելիք հոդվածում ներառի գերատեսչությունից ստացված պատասխանը, ապա այդ պատասխան-գլուխկոտրուկը վերծանելու համար օրենքները ստիպված պետք է ուսումնասիրի ընթերցողը։ Ակնհայտ է, որ նման պատասխաններն ուղարկվում են այն նպատակով, որպեսզի տվյալ գերատեսչությունը չհամարվի փակ, չստացվի այնպես, որ իրենք անտեսում են լրագրողական հարցումներն ու ԶԼՄ-ների հետ աշխատանքը։ Չէ՞ որ, ժամանակ առ ժամանակ լրագրողական տարբեր կազմակերպություններ անց են կացնում հարցումներ եւ պարզում, թե որոնք են բաց աշխատող եւ որոնք են փակ աշխատող գերատեսչությունները, որ գերատեսչությունները չեն արձագանքում լրագրողական հարցումներին։ Իսկ ԶԼՄ-ների հետ թափանցիկ աշխատելու հարցում նման իմիտացիա ստեղծելն առանձնապես շատ ջանքեր չի պահանջում. եւ՛ փակ գերատեսչության համբավ չեն ձեռք բերի, եւ՛ լրագրողը դժգոհելու «տեղ» չի ունենա։ Իսկ արդյունքում լրագրողը պարզապես հոգնում է նման գերատեսչությունների հետ գործ ունենալուց, նախընտրում է ժամանակ եւ նյարդեր չծախսել, չմտածել տարբեր պետական կառույցներին հարցեր ուղարկելու մասին։

Ի վերջո, ամեն օր խմբագրությունների դռները բախող քաղաքացիները՝ իրենց տարբեր խնդիրներով, ցույց են տալիս, թե ինչպես են աշխատում հարկատուների հաշվին ապրող պետական կառույցները։

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 872 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan