Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 26.Ապրիլ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Այաքսի» մարզադաշտը կվերանվանեն Յոհան Կրոյֆի ... Էրդողանի Brexit-ը Մենք կպայքարենք տուրիզմի դեմ. ՄԲ վարչապետը սա... Գործընկերները տեղեկացված են եղել. Էրդողանը հե... ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Սիրիայում և Իրաք... Թուրքիայի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները ամենացա... ԻՊ գրոհայինները Մոսուլում 15 խաղաղ բնակչի են ... Շվեդիայի դատարանը ազատազրկման է դատապարտել խմ... Բիզնես լեդին տիրապետում է իրեն երջանկացնելու ... Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին «Ռեալ»-ի նախագահը մտածում է Բեյլի տրանսֆերը վ... Արցախյան պատերազմի «Մահացու խաղալիքների» ժառա... Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զին... Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի ... Արդյոք ԻՊ-ն տեղափոխե՞լ է իր «մայրաքաղաքը» ՄԻՊ հրապարակած արտահերթ զեկույցը հեռու է օբյե... Ռաքայից մոտ 70 հազար փախստական է ժամանել սիրի... Սինդձո Աբեն կայցելի Մոսկվա Ուշադիր նայեք, թե որ քաղաքական ուժը ինչ է ասե... Ստուգումները թեթեւացված ձեւով կշարունակվեն, բ...
Ամենաընթերցված լուրերը
«Այաքսի» մարզադաշտը կվերանվանեն Յոհան Կրոյֆի ... Էրդողանի Brexit-ը Մենք կպայքարենք տուրիզմի դեմ. ՄԲ վարչապետը սա... Գործընկերները տեղեկացված են եղել. Էրդողանը հե... ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Սիրիայում և Իրաք... Թուրքիայի և ԵԽԽՎ-ի հարաբերությունները ամենացա... ԻՊ գրոհայինները Մոսուլում 15 խաղաղ բնակչի են ... Շվեդիայի դատարանը ազատազրկման է դատապարտել խմ... Բիզնես լեդին տիրապետում է իրեն երջանկացնելու ... Թրամփը խոստացել է միշտ աջակցել Իսրայելին «Ռեալ»-ի նախագահը մտածում է Բեյլի տրանսֆերը վ... Արցախյան պատերազմի «Մահացու խաղալիքների» ժառա... Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զին... Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի ... Արդյոք ԻՊ-ն տեղափոխե՞լ է իր «մայրաքաղաքը» ՄԻՊ հրապարակած արտահերթ զեկույցը հեռու է օբյե... Ռաքայից մոտ 70 հազար փախստական է ժամանել սիրի... Սինդձո Աբեն կայցելի Մոսկվա Ուշադիր նայեք, թե որ քաղաքական ուժը ինչ է ասե... Ստուգումները թեթեւացված ձեւով կշարունակվեն, բ... Մեր այցելության հաջորդ օրը ծեծել են 3 երեխանե... Դեռևս չպարզված հանգամանքներում ՊԲ Զինծառայող ... Պարտադիր չէ, որ հենց Բաբայանի նկատմամբ քննչակ... Մարդիկ փողի էին սպասում, մենք փող չէինք բաժան... «Ռեալ»-ի հարձակվողը կարող է կարիերան շարունակ... 100 տարի հասարակաց տանը ծառայել են եւ դեռ մեծ... Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Աբովյան քաղ... Ինչպե՞ս լինել երջանիկ․ խորհուրդ են տալիս գիտն... Ասադը եւս իր զորքերն ուղղում է դեպի Ռաքա Մարին Լը Պենը լքել է Ազգային ճակատ կուսակցութ... Քրդերը պաշարել են ԻՊ «մայրաքաղաք» Ռաքան Գառնիի բնակիչները պնդում են, որ «Քաղցրաշենի ի... Իլհամի՞ Դիլգամը Բարերարները կատարել են Հրաչյա Հարությունյանի ... ԵՄ-ն սպառնացել է նոր սանկցիաներ կիրառել Սիրիա... ՄԻՊ դիրքորոշումը զուրկ է իրավական հիմնավորում... «Ռեալ»-ը կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը (տեսա... Ըստ հաղորդման` հարկադիր կատարողը կեղծիք է կատ... Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի փոխնախագ... Ռուսաստանը անհիմն է համարում ԱՄՆ կողմից Սիրիա... Նավթի գինը համաշխարհային շուկայում աճել է Մայիսի երկուսին տեղի կունենա փորձագետների հան... Հայտնի է, թե երբ Իբրահիմովիչը վիրահատության կ... Հարուցվել է քրգործ՝ Դանիել Իոաննիսյանի ընտանե... Մայիսի 7-ը Ֆրանսիայի համար բախտորոշ օր է լինե... Մահացել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Ն... Քըրք Քըրքորյանի «Խոստումը». վրեժը լուծել՝ վեր... Ղազախստանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են Սի... Ղարաբաղում հատուկ դպրոցներ չկան Ինչու են սանկցիաներ կիրառվել միայն Ռուսաստանի...
Հարցում

Քաղաքագրություն. Մահարի, Քաղաք-Պոեմ

Քաղաքներ կան՝ լավ գրված վեպի նման բարդ ու խորը, անակնկալ հանգույցներով եւ զարմանալի լուծումներով, ներքին կոնֆլիկտներով եւ սյուժետային զուգահեռներով, հոգեբանական նրբանցքներով եւ մեծ հրապարակների ու պողոտաների լայն, համոզիչ ընդհանրացումներով:

Եվ քաղաքներ կան՝ լավ գրված պատմվածքի նման սեղմ ու շեշտված, որ կարդացվում է արագ ու հեշտ, եւ երբ վերջացնում ես, ցավում ես, որ վերջացավ:

Քաղաքներ կան՝ Թումանյանի քառյակների նման խորունկ ու տոգորող, Տերյանի տրիոլետների նման հմայիչ, Թեքեյանի սոնետների նման կառուցիկ ու Սիամանթոյի խոսքի նման շքեղ ու ազդու: Քաղաքներ կան…

Սովետական Միության վիթխարի քարտեզի վրա մի քաղաք էլ կա, քաղաք-պոեմ…
Ո՞ւմ գրչին է պատկանում նա, դժվար է որոշել: Կախարդական խոյակներով ու զարդաքանդակներով շենքեր կան, որոնք նայելիս քեզ թվում է, որ Վարուժան ես կարդում, Չարենցի մեծ շունչն է խաղում Լենինյան հրապարակում, լայն փողոցներ ու պողոտաներ կան՝ Իսահակյանի Աբու-լալա-Մահարու նման օրորուն ու ներդաշնակ, եւ նրա եղնիկներն են նայում նրբատաշ քարերից, սյուներից, կամարներից:
Մեծաշունչ, էպիքական պոեմ, քաղաքամա՛յր Երեւան: Ամեն անգամ, երբ ես անցնում եմ նրա փողոցներով, ինձ թվում է, որ ես կարդում եմ հիասքանչ պոեմ՝ գրված մեր ոճով ու հույզով, ամեն մի տողը ողողված լենինյան լույսով:
1958թ.

Երբ քնած է Երեւանը…

Ինչո՞ւ տուրք տալ կեղծ համեստության, երկուսն էլ հանճարեղ էին բառիս շռայլ իմաստով:
Ճարտարապետն ու բանաստեղծը:

Ճարտարապետը հեռացավ կյանքից, թողնելով ապագա Երեւանի վիթխարի հատակագիծը:

Անմահ տողերով պոետը երգեց անմահ ճարտարապետի մահը:

Հետո ինքն էլ հեռացավ կյանքից, հազիվ տեսած նոր Երեւանի ուրվագծերը:

Եվ ի՞նչ տեսավ նա. կետադրություններ՝ առանց տեքստի:

Եվ նա իր բոցավառ երեւակայությամբ լրացնում էր, ստեղծում, տեսնում էր ու կարդում այդ տեքստը:

…Ամեն գիշեր, երբ քնած է Երեւանը, երկու հոգի երազուն քայլերով շրջում են նրա նոր փողոցներում:

Լուռ են նրանք, ինչպես վայել է անմահների ուրվանկարներին: Նրանք հանդիպում են Հոկտեմբերյան հրապարակում, ապա՝ Աբովյանի վրա, երկար շրջում են Կոմիտասի փողոցում, երեւում են Տերյանի վրա, բարձրանում են Նորք, կանգնում նրա բարձունքին՝ լուսեղեն սյուների նման, ու նայում վար, լույսերի մեջ ծփացող Երեւանին:

Ճարտարապետ Չարենցը եւ բանաստեղծ Թամանյանը:

Կամ ընդհակառակը:

Ինչո՞ւ տուրք տալ կեղծ համեստության, երկուսն էլ հանճարեղ էին բառիս շռայլ իմաստով…

Ամեն գիշեր, երբ քնած է Երեւանը, երկու հոգի երազուն քայլերով շրջում են նրա լուռ փողոցներում…

1958թ.

Գուրգեն Մահարի՝ «Քանդակներ»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 446 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan