Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 27.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Գուցե արտոնյա՞լ է Ամերիկացի սենատորը խոստացել է շրջափակել Քաթար... Իսրայելը էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել CNN-ը խստացնում է ռուսական թեմատիկայի հրապարա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 27-ի համար Նոր լուսանկարներ՝ Սիրուշոյից եւ Լեւոն Քոչարյա... Հոլանդական գյուղի վրա 4,5 մլրդ տարեկան երկնաք... Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը (Քաղա... Թրամփը կրկին խախտել է Սպիտակ տան արարողակարգը... Բելգիայում մարդիկ պահանջում են փակել ատոմային... Ալբանիայում տեղի ունեցած ընտրություններում հա... Ռուսաստանը ցանկանում է պառակտում մտցնել ամերի... Էրդողանը չի հավատում Ամերիկային Ալիեւի ահաբեկչությունը Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչություն իրական... ԱՄՆ նախագահը ձգտում է տիրապետող դիրքեր հաստատ... Թրամփը չի հրաժարվել արաբա-իսրայելական խաղաղ գ... ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ոգևորել է Թրա... Ուկրաինան պայմանավորվել է ԱՄՆ հետ զենքի մատակ...
Ամենաընթերցված լուրերը
Իսրայելը էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել CNN-ը խստացնում է ռուսական թեմատիկայի հրապարա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 27-ի համար Նոր լուսանկարներ՝ Սիրուշոյից եւ Լեւոն Քոչարյա... Հոլանդական գյուղի վրա 4,5 մլրդ տարեկան երկնաք... Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը (Քաղա... Թրամփը կրկին խախտել է Սպիտակ տան արարողակարգը... Բելգիայում մարդիկ պահանջում են փակել ատոմային... Ալբանիայում տեղի ունեցած ընտրություններում հա... Ռուսաստանը ցանկանում է պառակտում մտցնել ամերի... Էրդողանը չի հավատում Ամերիկային Ալիեւի ահաբեկչությունը Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչություն իրական... ԱՄՆ նախագահը ձգտում է տիրապետող դիրքեր հաստատ... Թրամփը չի հրաժարվել արաբա-իսրայելական խաղաղ գ... ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ոգևորել է Թրա... Ուկրաինան պայմանավորվել է ԱՄՆ հետ զենքի մատակ... Զգուշացեք օձերից 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակ... Դատական նիստի ընթացքում իշխանությունը զավթելո... Ոստիկանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. քրեակ... Արտակարգ միջադեպ The London Eye-ում Իրենք են այդ վահանակների վրա, թող հանեն, լավ ... Արարատի մարզում օձը խայթել է 17-ամյա աղջկա ճա... Մարտեր Թուրքիայի արեւելքում․ կան զոհեր Բելառուսը ցանկանում է «Իսկանդեր» համակարգեր գ... Մտածելը, որ խիստ պատիժները կսանձեն մյուսներին... Նախագահը շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլա... Դիվանագետին՝ դիվան, պատմաբանին՝ դեսպանի աթոռ.... Կրթության պետական տեսչությունից ոչ ոք չի անհե... Ինչպես եղավ, որ սրճարանում Մալաթիա-Սեբաստիայի... Կայացավ Քալաշյան պարային դպրոցի ԱՅԲ մենահամեր... Նախանշվում է հայ-չինական համագործակցություն ս... Հրշեջն ու սանէպիդկայանը օրե՞նք են խախտում Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կազատ... Ուշադրություն պետք է դարձվի ոչ թե որքան ֆինան... Աջափնյակի մետրոյի համար էլ կգտնվեն գումարներ ... Ավազակային հարձակում Նոր Նորքում. հարուցվել է... Ռուսաստանի պատասխանը չի ուշանա, եթե ԱՄՆ-ն որո... Թրամփը կրկին մեղադրել է Օբամային Ավելի քան 200 հազար եմենցի վարակված է խոլերայ... ՀՀ իրականացված ուղերթերի թիվն աճել է Իշխանությունը դեռ գլխի չի ընկել, թե ում հետ գ... ԱՄՆ-ում մորը մեղադրել են երկու զավակների մահվ... Երեք տարվա մեջ առաջին անգամ ԱՄԷ նախագահող էմի... Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքով քրգ... Եմենում հուսիտները կրակ են բացել մզկիթի վրա, ... Հայաստանը հավելորդային բյուջե չի ունեցել, հու... Էդուարդ Սուքիասյանի ծննդյան տոնին քաղաքական է...
Հարցում

Քաղաքագրություն. տները՝ հին Երեւանում

Կյանքը եռում է տների մեջ, որոնք շինված են ընդարձակ ծաղկանոցներով եւ շատրվաններով զարդարված բակերի մեջ։ Այդ տները գեղեցիկ են, համարյա ամենքն էլ ունեն իրենց առաջ եւ չորս կողմը պարտեզներ՝ դարավոր ընկուզենիներով եւ թթենիներով: Տները շինված են այնպես, որ դրսից, փողոցներից ուշադրություն չգրավեն, նրանք իրենց ճակատով նայում են դեպի բակն ու պարտեզը եւ փողոցների վրա լուսամուտներ կամ բոլորովին չունեն, կամ շատ քիչ ունեն, այն էլ՝ նեղ ու փոքր լուսամուտներով ցածից վեր ու վար քաշվող գույնզգույն ապակիներով զարդարված փեղկերով, որոնք բռնում են տան ամբողջ ճակատի պատը: 

Ունեւոր քաղաքացիների սենյակները շատ կոկիկ են, պատերը գաջով ծեփած ու այլեւայլ ծեփարվեստի հորինվածքներով զարդարված: Վառարաններ չկան, այլ՝ բուխարիկներ, որոնք ավելի գեղեցկության համար են, քան տաքացնելու. տաքանում են մանղալների վրա: Հյուրասենյակները շուշաբանդ են, այսինքն՝ պատերի, առաստաղների մեջ, եւ բուխարիկների ճակատին եւ կողքերին հագցրած են ապակու կտորներ եւ հայելիկներ: Կահ-կարասիք չկա. հատակտներին փռված են թանկագին գորգեր, պատերի մեջ հանված են պատուհաններ, որոնց մեջ շարված են արկղիկներ, տուփեր, վարդաջրի սրվակներ եւ այլ բյուրեղյա հախճապակյա գեղեցիկ անոթեղեն ու ամաններ, որոնց մեջ մատուցում են հյուրերին անուշեղեն եւ մրգեղեն: Տների մուտքը բացված է, տան ճակատով 8-10 աստիճաններ տանում են նախասենյակը, որ բռնում է տան ամբողջ լայնությունը։ Դրա միջից աջ ու ձախ բացվում են երկու-երկու դռներ, որոնցից առաջին երկուսը տանում են աջակողմյան եւ ձախակողմյան հյուրասենյակները, որոնք զարդարված են արեւելյան ճարտարապետության եւ նկարազարդության հատուկ ճաշակով՝ երկհարկանի վարագուրածածկ պատուհաններ, թռչունների, ծաղիկների նկարներ՝ դռների, պատուհանների, բուխարիկների եզերքին, ճակատին, կողքին, իսկ մյուս երկուսը տանում են կից սենյակներ, որոնցից մեկը խոհանոցն է, մյուսը՝ մթերանոցը: Դրանք պահվում են անմաքուր եւ հաճախ մինչեւ անգամ գաջած էլ չեն լինում: Երկու հյուրասենյակների ճակատը բակի կողմից բոլորովին պատ չունի, այլ միայն մեծ-մեծ լուսամուտներ՝ երեք բաժանմունքներից բաղկացած, որոնք յուրաքանչյուրն առանձին-առանձին վեր ու վար քաշելու հարմարություն ունեն: Դրանք՝ այդ լուսամուտները, ինչպես ասացինք, շատ գեղեցիկ են իրենց գույնզգույն ապակիներով, բայց ձմեռը չեն պահպանում երբեմն 15-20 աստիճանի հասնող ցրտերից:

Այն դուռը, որ գտնվում է նախասենյակի մուտքի ուղիղ դեմուդեմ, մի անհարմար զառիվեր սանդուղքով տանում է վերնահարկը կամ վերնատունը, որ, գտնվելով նախասենյակի վրա, ավելի ցածր առաստաղ ունի, քան կողքի հյուրասենյակների վրա գտնվածները: Սանդուղքի շարունակությունը հասնում է տան տափարակ հողածածկ տանիքը: Տներն ընդհանրապես շինված են հում աղյուսից, լեռնաքարից կամ քավանգից, միջնապատերը՝ թրծած աղյուսից կրաշաղախ, պատերի մեջ հաճախ դրվում են պատի երկայնությամբ գերաններ, որոնք պահպանում են շինությունը հաճախ կրկնվող երկրաշարժերի ավերումներից: Շինությունների առաջին հարկը սովորաբար արտաքուստ երեսավորում են կոփածո քարերով, երբեմն էլ տան ամբողջ ճակատը ծածկում են թրծած կեսաղյուսիկներով կրաշաղախ: Տներից շատերը, բացի այդ բոլորից, ունեն այվաններ, այսինքն՝ ընդարձակ եւ բարձր ամառային սենյակներ, որոնց մի կողմը կամ երեսը բաց է եւ հենված է նկարազարդ սյուների վրա:

Երվանդ Շահազիզ. «Հին Երեւան»

 Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 591 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan