Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 27.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Գուցե արտոնյա՞լ է Ամերիկացի սենատորը խոստացել է շրջափակել Քաթար... Իսրայելը էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել CNN-ը խստացնում է ռուսական թեմատիկայի հրապարա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 27-ի համար Նոր լուսանկարներ՝ Սիրուշոյից եւ Լեւոն Քոչարյա... Հոլանդական գյուղի վրա 4,5 մլրդ տարեկան երկնաք... Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը (Քաղա... Թրամփը կրկին խախտել է Սպիտակ տան արարողակարգը... Բելգիայում մարդիկ պահանջում են փակել ատոմային... Ալբանիայում տեղի ունեցած ընտրություններում հա... Ռուսաստանը ցանկանում է պառակտում մտցնել ամերի... Էրդողանը չի հավատում Ամերիկային Ալիեւի ահաբեկչությունը Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչություն իրական... ԱՄՆ նախագահը ձգտում է տիրապետող դիրքեր հաստատ... Թրամփը չի հրաժարվել արաբա-իսրայելական խաղաղ գ... ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ոգևորել է Թրա... Ուկրաինան պայմանավորվել է ԱՄՆ հետ զենքի մատակ...
Ամենաընթերցված լուրերը
Իսրայելը էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել CNN-ը խստացնում է ռուսական թեմատիկայի հրապարա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 27-ի համար Նոր լուսանկարներ՝ Սիրուշոյից եւ Լեւոն Քոչարյա... Հոլանդական գյուղի վրա 4,5 մլրդ տարեկան երկնաք... Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը (Քաղա... Թրամփը կրկին խախտել է Սպիտակ տան արարողակարգը... Բելգիայում մարդիկ պահանջում են փակել ատոմային... Ալբանիայում տեղի ունեցած ընտրություններում հա... Ռուսաստանը ցանկանում է պառակտում մտցնել ամերի... Էրդողանը չի հավատում Ամերիկային Ալիեւի ահաբեկչությունը Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչություն իրական... ԱՄՆ նախագահը ձգտում է տիրապետող դիրքեր հաստատ... Թրամփը չի հրաժարվել արաբա-իսրայելական խաղաղ գ... ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ոգևորել է Թրա... Ուկրաինան պայմանավորվել է ԱՄՆ հետ զենքի մատակ... Զգուշացեք օձերից 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակ... Դատական նիստի ընթացքում իշխանությունը զավթելո... Ոստիկանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. քրեակ... Արտակարգ միջադեպ The London Eye-ում Իրենք են այդ վահանակների վրա, թող հանեն, լավ ... Արարատի մարզում օձը խայթել է 17-ամյա աղջկա ճա... Մարտեր Թուրքիայի արեւելքում․ կան զոհեր Բելառուսը ցանկանում է «Իսկանդեր» համակարգեր գ... Մտածելը, որ խիստ պատիժները կսանձեն մյուսներին... Նախագահը շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլա... Դիվանագետին՝ դիվան, պատմաբանին՝ դեսպանի աթոռ.... Կրթության պետական տեսչությունից ոչ ոք չի անհե... Ինչպես եղավ, որ սրճարանում Մալաթիա-Սեբաստիայի... Կայացավ Քալաշյան պարային դպրոցի ԱՅԲ մենահամեր... Նախանշվում է հայ-չինական համագործակցություն ս... Հրշեջն ու սանէպիդկայանը օրե՞նք են խախտում Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կազատ... Ուշադրություն պետք է դարձվի ոչ թե որքան ֆինան... Աջափնյակի մետրոյի համար էլ կգտնվեն գումարներ ... Ավազակային հարձակում Նոր Նորքում. հարուցվել է... Ռուսաստանի պատասխանը չի ուշանա, եթե ԱՄՆ-ն որո... Թրամփը կրկին մեղադրել է Օբամային Ավելի քան 200 հազար եմենցի վարակված է խոլերայ... ՀՀ իրականացված ուղերթերի թիվն աճել է Իշխանությունը դեռ գլխի չի ընկել, թե ում հետ գ... ԱՄՆ-ում մորը մեղադրել են երկու զավակների մահվ... Երեք տարվա մեջ առաջին անգամ ԱՄԷ նախագահող էմի... Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքով քրգ... Եմենում հուսիտները կրակ են բացել մզկիթի վրա, ... Հայաստանը հավելորդային բյուջե չի ունեցել, հու... Էդուարդ Սուքիասյանի ծննդյան տոնին քաղաքական է...
Հարցում

Նոբելյանն ու Բոբ Դիլանը

Դժվար է պատկերացնել՝ 21-րդ դարի նախաշեմին՝ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին գրականության բնագավառում Շվեդական ակադեմիան հայտարարում է նոր մրցանակակրի անունը՝ երգիչ, երգահան, բանաստեղծ Ռոբերտ Ալէն Զիմմերման, աշխարհին ճանաչելի է որպես Բոբ Դիլան: Ինչ խոսք, սա մեծ անակնկալ է, յուրօրինակ անակնկալ: Դիլանին Շվեդական ակադեմիան մրցանակը տվել է ամերիկյան մեծ երգի ավանդույթը բանաստեղծական նոր արտահայտչամիջոցներով հարստացնելու, նոր վիճակներ ստեղծելու համար: Հիրավի, դիպուկ և ճշմարիտ ձևակերպում է:

20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան հեղինակային երգի զարգացման ու ընթացքի ողջ պատմությունը, այդ պատմության ծանրակշիռ մասը կապվում է Բոբ Դիլանի անվան հետ: Նա ծնվել է 1941 թվականի մայիսի 24-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դուլութ քաղաքում՝ մանրածախ առևտրականի ընտանիքում։ Նախնիները հրեաներ են, Ռուսական կայսրության տարագիրներ, հորական կողմի տատն ու պապը՝ Աննա և Զիգման Ցիմերմանները, Օդեսայից մեկնել են ԱՄՆ՝ 1905 թվականի հրեական ջարդերի պատճառով։ Մորական կողմի նախնիները լիտվացի հրեաներ էին (Բենիամին և Լիբա Էդելշտեյն), ովքեր գաղթել էին 1902 թվականին։ Վաղ հասակից Դիլանը տարվում է երաժշտությամբ, սկսում է գրել երգեր, բանաստեղծություններ: Նրա վրա լուրջ ազդեցությունն են թողել երաժիշտներ Հենք Ուիլյամսը, Վուդի Գաթրին, ինչպես նաև բանաստեղծներ Արթյուր Ռեմբոն, Դիլան Թոմասը, Բերտոլդ Բրեխտը: Միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ Բոբ Դիլանը հանդես է եկել տարբեր խմբերի կազմում, ովքեր սրճարաններում և բարերում կատարում էին ժողովրդական երաժշտություն։

Տասնյակ տարիներ հետո արդեն աշխարհահռչակ երգիչ, երգահանը կասի. «Ես վաճառել եմ ավելի քան 100 մլն օրինակ ձայնասկավառակ, սակայն գաղափար չունեմ՝ ինչպես կարող էր նման բան պատահել»: Այսօր սերունդները համարյա անգիր երգում են, արտասանում «The Times They Are a-Changin», «Knockin’ on Heaven’s Door», «Blowin’ in the Wind», «Like a Rolling Stone», «Mr. Tambourine Man», «Moonshiner» հռչակավոր հիթերը, որոնց միջոցով Բոբը բազմիցս վեր է հանել քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը վերաբերող, ինչպես նաև հակապատերազմական թեմաներ:

Եթե թվարկենք Դիլանի գրած այն բոլոր երգերի, թողարկած ալբոմների, ստացած մրցանակների անունները, էջեր կպահանջվեն: Անհերքելի է՝ ամերիկյան և համաշխարհային երգարվեստի բնագավառում Բոբ Դիլանը իսկապես հսկայական ներդրում ունի և այս իմաստով նոբելյան հանձնաժողովի տված ձևակերպումը աներկբա է: Հիմա մի փոքր անդրադառնանք, այսպես ասած, գրականության խնդրին:

Երգարվեստը, ինչ խոսք, ևս որոշակիորեն, մեծ ցանկության դեպքում, կարելի է ներառել գրականության տիրույթի մեջ՝ վերանայելով քաղաքակրթության անցած ողջ պատմությունը, գրի էվոլուցիան, դրա վերարտադրության հնարավորությունները և ֆորմաները, որոնք թույլ էին տալիս տեղ հասցնել իմացական և հուզական տեղեկատվությունը՝ հնչյունների, ժեստերի, դիմախաղի, վերջապես՝ երգի, պարի, բանաստեղծելու միջոցով: Տավիղի, սիթառի, քամանչայի հնչյունների տակ երգասացները էպիկական ու դրվագային պատմություններ էին պատմում՝ տեղում հորինելով ու երևակայելով նորերը: Պատմություն պատմելու այս կերպը երբեք չհնացավ և դուրս չմնած քաղաքակրթության մշակութային կյանքի շրջափուլերից, ընդհակառակը՝ ակտիվորեն ենթարկվեց տարատեսակ տրանսֆորմացիաների՝ օպերայից մինչև հիփ-հոփ և այսպես շարունակը: Եվ ահա համաշխարհային մշակույթի պատմության մեջ սկիզբ առած երգարվեստի համաշխարհային պատմությունը կանխորոշել է ու սկզբնադրել մի մասնակի ավանդույթ, որը դարեր շարունակ փոխարկվել է, զարգացել ըստ իր այդ ավանդույթի մասնակիության, ինչպես և գրականության պատմությունը: Երգիչ, երգահան Բոբ Դիլանին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ շնորհելով՝ Շվեդական ակադեմիայի, կարծես, բացարձակ նոր վիճակ է ստեղծում, ցույց է տալիս այդ վիճակի բնույթն ու տրամախոհոթյունը... Որ ուզեք, թե չուզեք, այնուհանդերձ պատմության և ավանդույթի վերաբերյալ եղած պատկերացումներն իհարկե ամբողջովին, կատարելապես փոխվել են, որ գրականությունը ոչ միայն արդեն իսկ պաշտոնապես տրանսֆորմացվել, այլև արագընթաց իր հնարավորությունները զետեղել է, տարրալուծել ու հանձնել կինոյի, անիմացիայի, վիզուալ ու ժամանակակից արվեստների կաղապարների մեջ՝ դրսևորվելով մերթ որպես հիմնանյութ, մերթ որպես համեմունք, դրենաժ, գաղափարների և իրավիճակների հանրամանչելի ժողովանոց:

Անցել են ոչ միայն մեծ վեպերի, բանաստեղծությունների, առհասարակ գրականության ժամանակները, այլև գրականության հանդեպ ոչ վաղ անցյալում եղած պատկերացումների ժամանակները: Սա անժխտելի փաստականություն է, որի շուրջ արժե խորհել՝ պատմական շրջափուլերի իմացական, զգացական ու գիտական ակնթարթներն ավելի լավ ըմբռնելու համար:

Ինչևէ, իհարկե Բոբ Դիլանին ապագայում կհիշեն իր երգերի և երաժշտության համար, այլ ոչ գրականության կամ երգի լավ խոսքեր գրելու (թեպետ արձակի ժանրում նա մի փորձ ունի, 1971թվականին հրատարակած «Տարանտուլ» վեպը): Բոբ Դիլանին երգարվեստի աշխարհը, երգարվեստի ողջ պատմությունը՝ իր մատուցած ծառայությունների համար բոլոր հնարավոր ու եղած պատիվներով, շքանշաններով, մրցանակներով վաղուց օծել է և փառաբանել: Այս ամենին միանում է նաև Շվեդական ակադեմիան՝ Դիլանին ներառելով ինչ-որ առումով նաև ստիպողաբար մտցնելով ու կապակցելով գրականության պատմությանը: Նոբելյան կոմիտեի համար ամերիկյան երգարվեստում Բոբի բերած թարմությունը այս պահին ավելի մեծ արժեք ունի, քան, ասենք, ամերիկյան գրականության մեջ Թոմաս Պինչոնի, Լիդիա Դևիսի, Ֆիլիպ Ռոտի և մնացածների ստեղծագործությունները: Այստեղ խզում առաջացնող միակ բանը «Գրականության բնագավառում» կարգն է, որը, ըստ իս, ճիշտ կլինի անվանափոխել և գրականությունը վերջնականապես ազատագրել գրականությունից:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 614 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan