Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է...
Ամենաընթերցված լուրերը
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո...
Հարցում

Ոչինչ չի փոխվել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հրաժեշտի էպիտաֆիայում բավականին հուզառատ երանգներ կան: Այն ավելի շատ ներբող է հիշեցնում, փառաբանում, ձոն սեփական գործին եւ աշխատասիրությանը: Վարչապետն ասես ինքն իրեն վարձատրում է, շնորհակալ ու երախտապարտ լինում այս 29 ամիսների բազմաչարչար աշխատանքի համար:

Մեր պետության կառավարման սիստեմի եւ այլ համակարգերի ողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունն են այդպիսին. «Չկա-չկա՝ գոնե մենք մեզ գովաբանենք, քանի որ մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»: Ինչ խոսք, Հովիկ Աբրահամյանը, ինչպես ասում են, հեռանալուց առաջ հարկ համարեց թվարկել եւ, իհարկե, առաջինը Սերժ Սարգսյանին ու հարակից շրջապատին հիշեցնել պետականաշինությանն ուղղված իր հսկայական ջանքերի ու ձեռքբերումների մասին: 

Հետաքրքիր է՝ մի կողմից, հայտնվում է վարչապետի հրաժարականի տեքստը, մյուս կողմից՝ հենց դրա կողքին դրվում է մեկ ուրիշը, որտեղ թվարկված են այն բոլոր խոստումները, որոնք այդպես էլ չեն կատարվել, թվարկված են կորուստները, որ կրել է Հայաստանը հենց այս կառավարության վատ աշխատանքի արդյունքում: Երկրորդ փաստաթուղթը ճշմարտանման է այնքանով, որ դրանում ավելի շատ խոսում են փաստերը, իսկ վարչապետի տեքստում խոսում են ճշմարտության մասին Հովիկ Աբրահամյանի պատկերացումները: Այդպես է: Եթե քո պատկերացման մեջ եղել ես գերազանց վարչապետ, ուրեմն ոչ ոք, ոչ մի բացարձակ ճշմարտություն, նորմատիվ ակտ չեն կարող ծնկի բերել այդ պատկերացման իրավացիությունը: Բայց գուցե այսօրինակ տեքստը Հովիկ Աբրահամյանի համար լոկ հոգու ապավեն է, զորակցություն` կյանքի ծանր հարվածներին դիմակայելու լրջագույն ճանապարհ:

Բայց, այնուհանդերձ, որքան էլ ՀՀ վարչապետի մերձավորները ցավում են այս փորձանքի համար, միեւնույն է՝ Հայաստանում որեւէ հիմնարար փոփոխություն չի եղել: Սակայն ի՞նչ տարբերություն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյա՞նը կլինի, թե՞ Կարեն Կարապետյանը: Միգուցե նրանք սանրվածքներով են տարբեր, տարբեր են դիմախաղով ու ժեստերով, սիրելի զբաղմունքներով, բայց կարգակցությամբ կատարելապես նույնն են: Իշխանության մեջ ներքին տեղաշարժերի հարցը միայն ներքին տեղաշարժերի հարց է եւ, անկասկած, միտված է այն ավելի ամրապնդելուն, ավելի զորեղացնելուն: Վերջիվերջո, իշխանությունը ներկա դրությամբ հազար ու մի գլխացավանքների մեջ է: Խոսքն առաջին հերթին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին է, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: Չէ՞ որ սիստեմը ոչ մի վայրկյան իրավունք չունի թուլացնել իր դիրքերը՝ հանկարծ կասկածի տակ դնելով ընտրությունների վերջնարդյունքը:

Միանշանակ, Հովիկ Աբրահամյանը, որպես ընտրակեղծիքներ կազմակերպող հայտնի բրուտագործ, միեւնույն է՝ անաշխատանք չի մնա: Երեւի թե նա կվերադառնա իր հարազատ առաքելությանը` կարգի բերելով նախընտրական ծրագրերի, դրանց կազմակերպման ողջ փաթեթը: Միով բանիվ, իշխանությանն այդպիսի ծառայություններ մատուցելն ավելի սրբազան մի առաքելություն է, քան վարչապետի աթոռին նստելը: Եվ նախկին վարչապետն իր ձեռքից այդ շանսը բաց չի թողնի:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 558 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan