Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ... Նկարիչ Պյոտր Պավլենսկուն հոգեբուժարան են տեղա... Հանդիպել են ռուսական եւ ամերիկյան կոալիցիոն զ... Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին Շոյգուն և Դե Միստուրան քննարկել են Սիրիայի խա... Ծառուկյանը պարգևատրեց «Կենտրոնի» աշխատակիցներ... Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքո... Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյու... Մեհրիբանը «մեկուսացվու՞մ է» Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նա... ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմի... Քսենյա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտր... Վնասակար զարգացում. Ինչո՞ւ չի կարելի երեխաներ... Ընդդիմադիր ուժերի լռության գինը Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է... Միանգամից երկու ահաբեկչություն Աֆղանստանում․ ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր ... Ջորջ Սորոսը «Բաց հասարակության» հիմնադրամին փ... Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը ... Մամեդյարովի սենսացիան Թուրքական հայացք Ժնեւին Մի փողոցը երկու անգամ բացեցին. վարչապետը Գյու... Քրեական գործեր են հարուցվել ՝ Արագածոտնի մարզ... Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծան... Ըստ հաղորդման` ոստիկանության պաշտոնատար անձին...
Հարցում

Հնարավորությունը

Եթե տարիներ շարունակ հեռանում են հնարավորության ձեւերը, նաեւ զգացողություն կա, որ ողջ գիտակցական կյանքդ կարելիության հարազատ վայրերում չես ապրել, այլ քեզ են «ապրել», որ պատճառը ստեղծված ոչ բարենպաստ պայմաններն են նաեւ, երկրի աշխարհաքաղաքական դիրքը, բակը, դպրոցը, շրջակա միջավայրը, դանդաղորեն եւ հաստատապես սկսում ես հավատալ այդ նենգ վարպետորդությանը։

Հայաստանում իշխանությունները մարդկանց ձեռքից արդեն իսկ վերցրել են հնարավորության զգացողությունը։ Ուստի այն նորից պիտի ստեղծել։ Եվ ամեն ոք սկսում է ստեղծել ըստ սեփական հայեցադաշտի՝ հոգեւոր եւ մտավոր ունակությունների, որոնք ընդհանուր հատկանիշներով միավորվող տարբեր մասերի ամբողջությունն են։

Մինչդեռ ամբողջության մեջ հայտնված եւ դրանից սերված մասնիկները հավատացնում են ու հայտարարում, թե իրենց հոգեւոր եւ մտավոր ունակությունները մի փոքր այլ են, ավելի լավն են, խորը եւ իմացական... Այսինքն՝ վստահաբար գիտեն երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհը։ Այնուհանդերձ, այդ ելքի ճանապարհը ոչ մի կերպ չի շնչավորվում, այն պարզապես գոյություն ունի պատկերացումների մեջ՝ հազար դեմքով, հազար բնավորությամբ։ Եվ օրերից մի օր հազար դեմքերի եւ հազար բնավորությունների միջից կարիք է լինելու ընտրել միայն մեկին, ընտրել մի ճանապարհ, որը պատկերացումների դաշտից վերջապես վայրէջք կկատարի եւ իր ողջ վճիտությամբ կներկայանա մարդկանց։ Սակայն ճանապարհի բացակայությունը նույնպես ճանապարհ է, պարզապես՝ անիմանալի եւ անվերջանալի։ Բացակա ճանապարհով քայլողները զրկված են հետուառաջ նայելու հնարավորությունից. նրանք պարզապես գնում են, քանի որ միշտ, անդրդվելիորեն, ինչպես կույր գետը, գնում է բացակա ճանապարհը։

Հայաստանյան իշխանությունները չեն կարող կազմաքանդվել, չեն կարող վերափոխվել, հեռանալ չեն կարող։ Նրանք վաղուց են քանդվել, վաղուց են հեռացել։ Մարդիկ, որոնք ներկայանում են որպես իշխանության ներկայացուցիչներ, բացակա ճանապարհի քաղաքացիներ են։ Մենք նույն նավի մեջ ենք։ Կանգառի որեւէ հնարավորություն չկա։ Եվ այդ նավը ոչ մի տեղ է տանում եւ գնում է, քանի որ գնում է։

Արամ ՊԱՉՅԱՆ

 

Դիտվել է 468 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan