Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ...
Ամենաընթերցված լուրերը
«Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․...
Հարցում

Ոսկե ծիրան. «Թոնի Էրդման»

Անկեղծորեն՝ վաղուց ինչ-որ ֆիլմից այսպիսի վայելք չէի քաղել: Սա երկակի վայելք էր՝ եւ էսթետիկական, եւ էթիկական:

Խոսքը ռեժիսոր Մարեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմի մասին է, որի համառոտ սինոփսիսը՝ «Կատակասեր Վինֆրիդը մշտազբաղ Ինեսի ուշադրությունը գրավելու եւ նրա կորպորատիվ կենսակերպը փոխելու համար ծպտվում է՝ վերածվելով վառվռուն Թոնի Էրդմանի: Հայր եւ դուստր հակամարտությունն անհեթեթ չափերի է հասնում, մինչեւ Ինեսը չի հասկանում, որ էքսցենտրիկ հայրն արժանի է իր կյանքում տեղ ունենալու», իհարկե, գոնե ինձ ոչինչ չէր ասում այս ֆիլմի բնույթի մասին:

Ծնողներ եւ զավակներ հավերժական թեման վերացարկելը, թեմայի մասին խոսելը, իհարկե, վտանգներով լեցուն արարք է, մանավանդ ավելի վտանգավոր է, երբ այս ֆիլմում ռեժիսորը փորձ էր անnւմ խաղարկել կլիշեն, այն բերել բոլորովին նոր հարթություն եւ համոզել, որ, ինչպես ասում են, ծեծված եւ նույնիսկ մեռած թեման, հոգեվարքով նյութը հանկարծ կարող է հառնել եւ նոր աշխարհներ, նոր զգացողություններ բացահայտել:

Այս ֆիլմի սյուժեն վերապատմելու գայթակղությունը շատ մեծ է, սակայն, ըստ իս, ֆիլմն իր բոլոր հատկանիշներով այնքան հարուստ է, որ այդ հարստության վերապատմությունն ավելի շատ վնաս կհասցնի հենց իր ներքին կենսագրությանը: Ֆիլմում Թոնի Էրդմանը ոչ հայր է, ոչ, առավել եւս՝ հորինովի դեսպան եւ ոչ էլ խեղկատակ: Այսօրինակ կերպարանափոխություններն ասես մարդու մասին հիշողության վերջին ճիգերն են… Մի մարդու, որը գուցե ժամանակին հարյուրավոր սխալներ է գործել, որը փորձել է կազմակերպել իր կյանքը՝ կյանքից բացակայելու հաշվին, եւ դուստրը մարդու մասին հիշողության սոսկալի ճիգի գլխավոր թիրախն է, առանց որի մոտենալ, հպվել աղջկա կյանքին հայրն անկարող է, բայց առաջին հերթին ինքն իրեն մոտենալ, թեկուզեւ շտկել այն բացթողումները, որոնց արդյունքում անգամ մարդկային լեզուն՝ խոսքը, ի զորու չեն վերացնել ցավալի անջրպետը:

Քանի որ թեման ինքնին բուռն զգացողությունների, հույզերի ու ապրումների մեծ չափաբաժին է կանխորոշում, ուստի ընդլայնվում են ձախողվելու, տապալվելու հնարավոր ու անհնարին միջոցները: Այս ֆիլմը պարզապես դպրոց է այն մասին, թե ինչպես պիտի խոսեցնել հախուռն զգացողություններին, երբ այդ անկառավարելի թվացող աշխարհն այբուբեն չունի՝ բացի մարմնական որոշակի դրսեւորումներից՝ մելամաղձությունից, արտասուքից, դիմախաղից, որոնց պատրաստած որոգայթն էլ կարող է ցածրացնել, մակերեսայնության հասցնել զգացմունքների նույնիսկ ամենաանկեղծ ու ազնիվ պոռթկումները:

Եթե կարող եք, անպայման նայեք այս ֆիլմը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 191 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan