Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել
Ամենաընթերցված լուրերը
ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ...
Հարցում

Հետահայաց. «Ամեն թեմա սպասում է իր վիպասանին»

Հարցազրույց Ստեփան Ալաջաջյանի հետ

- Ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչն է ոգեւորում:

- Աշխատում եմ ընդհատումներով, մտքումս երկար քննարկում եմ կերպարների հոգեբանական զարգացման հիմքերը, դեպքերի ու հերոսների տրամաբանական առնչությունները եւ այլն: Ինձ ոգեւորում է կերպարի միջոցով գեղարվեստական ընդհանրացման հասնելու, իմ ժողովրդին հուզող հարցերին պատասխանելու, նրա առաջընթացը գեղարվեստորեն հիմնավորելու հնարավորությունը:

- Բանաստեղծ Էնցեսբերգերն ասում է, որ ամեն գրող ականջում ի՛ր ընթերցողն ունի…

- Որ յուրաքանչյուր գրող իր ընթերցողն ունի, ասված է վաղուց, միայն թե ոմանք այդ ընթերցողին տեսնում են «ոչ թե ականջում», այլ սրտում, հոգում, մտքում… Իմ կարծիքով՝ ստեղծագործելիս գրողը չի կարող ընթերցողին նկատի ունենալ: Ընթերցողն ի հայտ է գալիս, երբ ստեղծագործությունը պատրաստում են հրատարակության: Այդ ժամանակ հեղինակը նկատի է ունենում ոչ միայն մի՛ տեսակ, այլ մի քանի տեսակ ընթերցողների: Ամենից առաջ՝ պրոֆեսիոնալ ընթերցողը, այսինքն՝ գրականագետ-քննադատը, խստապահանջ բանասերը, ապա մասսայական ընթերցողը եւ, ի վերջո, «պաշտոնական» ընթերցողը: Իմ ընթերցողն իմ սերնդակիցն է: Ես միշտ հաշվի եմ նստում նրա հետ:

- Ի՞նչ եք պահանջում հայ ընթերցողից:

- Գրողն ընթերցողին պահանջներ ներկայացնելու իրավունք չունի, այլապես ամեն մի գրող, նույնիսկ անտաղանդը, կպահանջի, որ բարձր գնահատեն իր ձախողված գործը: Գրողին այդպիսի իրավունք չպիտի տալ: Գրողն ունի խնդրելու իրավասություն: Եվ ես խնդրում եմ հայ ընթերցողից, որ գեղարվեստական երկի գնահատմանը մոտենա ոչ թե էժանագին զգացմունքների, այլ արվեստի եւ մտքի չափանիշներով, հայ գրողի ստեղծագործությունը գնահատի զարգացած դարավոր մշակույթի դիրքերից եւ ոչ թե չտեսի պես:

- Ինչպե՞ս եք պատկերացնում հայ գրականությունը 2000 թվականին:

- Ազգային սահմանափակությունը թոթափած, ազգային սնապարծությունից ու գավառականությունից ազատված մի գրականություն, որն իր ընդգրկումով ու թեմաներով համընթաց լինի համաշխարհային գրականությանը՝ թե գեղարվեստական, թե գաղափարական մակարդակով:

- Ի՞նչ եք գրում այժմ եւ ի՞նչ ծրագրեր ունեք:

- Աշխատում եմ նոր վեպի վրա, որը կավարտեմ աշնանը, եթե առողջությունս չխանգարի: Ծրագրեր շատ ունեմ: Գիտեմ, որ կան հարցեր, հատկապես հայ ժողովրդին հուզող, որոնց գեղարվեստական մարմնավորում չի տրված: Հայ ընթերցողն սպասում է իր ժամանակակցի կերպարի գեղարվեստական բացահայտմանը, իր հայրերի տառապանքի ու պայքարի ճշմարիտ պատկերմանը, մեր այսօրվա պետականության իմաստավորմանը, մեր պատմության հերոսական դրվագների վիպականացմանը:

Յուրաքանչյուր թեմա սպասում է իր վիպասանին: Իսկ վիպասանը ժամանակ է փնտրում դրանք իրականացնել:

Հարցազրույցը վարեց Ռուբեն Ֆիլյանը՝ «Գրքերի աշխարհ» ամսաթերթ, 1974թ.

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 284 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan