Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ...
Ամենաընթերցված լուրերը
Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20...
Հարցում

Քաղաքագրություն. Ձերբակալված շենքը

Անգամ եթե Ազգային ժողովի շենքի ստեղծման անցյալի փաստագրական պատմությունը շատ ժամանակ չենք վերհիշում, այնուհանդերձ, նրա նորագույն շրջանը մտել է արյունահեղության ու մռայլ զգեստավոր համատեքստի մեջ: Ընկերներով Բաղրամյան փողոցով շրջելիս ու շենքի, նաեւ նրան շրջապատող գեղեցիկ այգու մասին մտորելիս նորից ու նորից եկանք այն եզրակացության, որ այս շենքի միակ փրկությունը պարիսպներից ազատագրվելն է եւ հնարավորինս շուտ: Չնայած Ազգային ժողովի շենքը Հայաստանի գլխավոր գործող կարեւորագույն կառույցն է եղել, որտեղից ղեկավարվել են պետությունն ու պետական մարմինները, սակայն այդպես էլ ժողովրդին չի պատկանել:

«Ազգային ժողովի շենքի կառուցումն սկսվել է 1948թ. եւ ավարտվել 1950թ.: Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին: Նախկինում այն եղել է ՀԿԿ ԿԿ շենքը: Հայաստանի Նախարարների խորհուրդը 1991թ. մայիսի 1-ին ընդունեց «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» հ. 314 որոշումը, որով ՀՀ Գերագույն խորհրդին հանձնվեց նախկինում ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը: Տեղափոխությունն այս շենք կատարվել է 1991թ. մայիսին: Շենքի գլխավոր ճարտարապետն է Մարկ Գրիգորյանը: Նա եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը, այնուհետեւ՝ «Հայարդնախագիծ» ինստիտուտի տնօրենը…

Այսօր կարծիքներ են հնչում, թե Ազգային ժողովի դիմացի այգին կարելի է դարձնել հասարակական այգի` հանելով կամ դեպի խորքը տանելով չուգունե ցանկապատը: Սակայն հարցն այն է, որ այդ կանաչազարդ տարածական միջավայրը ճարտարապետական համալիրի բաղկացուցիչ մասն է, առանց որի այդ ինքնատիպ կառույցը, անկասկած, կունենա գեղագիտական մեծ կորուստ: Ազգային ժողովի համալիրն իր պարամետրերով իրավամբ կարելի է դասել խորհրդային շրջանի բարձրարժեք ճարտարապետական հուշարձանների թվին: Իսկ անցյալի ճարտարապետական հուշարձանները հարկավոր է պահել ու պահպանել: Չուգունե ցանկապատն անցյալում էական դեր է խաղացել որպես դեկորատիվ արվեստի տարր, դիտվել է որպես փոքր ճարտարապետության արտահայտչամիջոցներից մեկը: Ինչ վերաբերում է հասարակական այգու գաղափարին, ապա այդ հարցը կարելի է մասնակիորեն լուծված համարել, քանզի Ազգային ժողովի ղեկավարության նախաձեռնությամբ այդ տարածքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ, եւ մուտքը բոլոր ցանկացողների համար դառնում է ազատ»:

Ահա, Ազգային ժողովի պաշտոնական կայքում ԱԺ շենքի պատմության եւ նրա ազատագրման վերաբերյալ այսպիսի լղոզված դիրքորոշում կա: Ինչ խոսք, չուգունե ցանկապատն իսկապես գեղեցիկ է, նաեւ երկարուձիգ տարիների ընթացքում ձուլվել է, միավորվել շենքի ամբողջականությանը, բայց նաեւ չընկնենք ծայրահեղության գիրկը եւ ցանկապատի բացակայությունը չդիտարկենք որպես հսկայական, անդառնալի կորուստ: Ցանկության դեպքում հնարավոր լուծումներ կգտնվեն: Կրկնում եմ՝ շենքը համաժողովրդականության, հանրամատչելիության կարիք ունի: Այդպես է ստացվել: Եվ դրա վրա աչք փակելն անիմաստ է: Մի շենք, որի ներսում դավադրաբար սպանվել են երկրի վարչապետը, ԱԺ նախագահն ու պատգամավորներ, չի կարող նախկին կյանքով ապրել, ասես ոչինչ չի եղել: Երեւի չի մնացել մի երեւանաբնակ, որ հայացք նետի շենքին ու չզգա դավաճանության եւ սպանության խարանը:

Գրում են. «Ազգային ժողովի ղեկավարության նախաձեռնությամբ այդ տարածքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ, եւ մուտքը բոլոր ցանկացողների համար դառնում է ազատ»: Ակնհայտ է, որ այդ «տարբեր բնույթի միջոցառումներն» ԱԺ շենքը գրաված ՀՀԿ-ականների հերթական փիառ կոմպանիայի մասն են կազմում (երբ Հովիկ Աբրահամյանը, իրեն ձմեռ պապի տեղ դրած, մի քանի ժամով բացում էր ԱԺ ցանկապատի դուռն ու ներս թողնում թոռնիկներին՝ իրենց պապիկ-տատիկներով… ազատականություն ասելով՝ երեւի սա են հասկանում): Այլ տարբերակ չկա՝ ԱԺ շենքի մարդացման գործընթացը պիտի օրակարգային խնդիր դառնա:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 369 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan