Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ... Արմեն Ջիգարխանյանի «ընտանեկան լվացքը» շարունա... Ուսանողները ԿԳՆ-ի դիմաց սպասում են նախարարին,... ԵՄ-ն բացել է իր խաղաքարտերը․ ՀԿ-ներն առաջարկո... Քիրկուկում հարձակում է տեղի ունեցել ոստիկանու... Տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում, կանայք ... Ներսես Պողոսյանին իր կամքին հակառակ են բերել ... Իրադրությունը Իրաքյան Քուրդիստանում չի կարող ... Կարդա եւ ծանիր զքեզ Նոր էլեկտրագնացքը շահագործվելու է Գյումրի-Երև... Ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված ք... ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների պայքարը՝ Անիում.... Նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանի... Հնդկաստանում փլվել է ավտոբուսի կայանատեղին, կ... Խոշոր վթար Զովունիում, շրջվել է էլեկտրասյունը... ՊՆ-ի «ճաշն ուտել» չեն պատրաստվում Ամփոփվել են «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահ... Ասաց, որ քեզ չեմ վստահում, դու իմ թիմից չես․ ... Ռամը՝ մեզ օգնական
Հարցում

Միքայել Մանվելյան. Յերեվան

Հատվածներ համանուն անավարտ վեպից

Թիֆլիս-Ջուլֆա երկաթգիծն արդեն քանի տարի է՝ բանում էր:
Մեծ հույսեր էին կապված երկաթուղու հետ: Ենթադրվում էր, որ երկաթուղու մուտքը մեծ փոփոխություններ պիտի մտցներ, բայց իրապես մնաց գրեթե անփոփոխ: Հուսախաբությունն ավելի զգալի դարձավ, երբ գծի գլխավոր ինժեները, իր պահանջած գումարը չստանալով երեւանցիներից, գլխավորապես գծից դուրս թողեց Երեւանը եւ փոխանակ առաջնակարգ դառնար, դարձավ գծից դուրս մնացած խղճուկ կայարան, որ մի առանձին ճյուղով միանում էր գլխավոր գծին: Յերեւանցիները հետո շատ զղջացին, բայց բանը բանից անցել էր:

Երկաթուղու մուտքը, այնուամենայնիվ, ունեցավ իր որոշ նշանակությունը: Այդ ծայրամասի սահմանամերձ, հետ ընկած քաղաքը մի քիչ շարժվեց տեղից: Թայիրյանի կոնյակի գործարանն անցել էր Շուստովին եւ արագ աճում էր, դառնալով խոշոր արդյունաբերական ձեռնարկություն: Մտածեցին ազատվել առվի ջուր գործածելուց: Ջանփուլատյանի թատրոն կոչված սրահում ավելի հաճախ սկսեցին կազմակերպվել սիրողների ներկայացումներ: Մի փոքրիկ տպարան կար, դարձավ երկուսը: Դերասանական խմբերն ավելի հաճախ սկսեցին այցելել: Իգական պրոգիմնազիան դարձավ գիմնազիա: Զանգվի վրա գարեջրի, լիմոնադի գործարան էլ բացվեց: Ձիաքարշն էլ, շնորհիվ երկաթուղու, կայարանից Աստաֆյանով ձգվում էր նեղ երկաթգծով մինչեւ պլանի գլուխը: Մի խոսքով՝ Յերեւանը ճիգ էր անում քաղաքի նմանվել:

Մի քանի հյուրանոցներ կային, որոնք ավելի շատ քեֆի վայրեր էին: Ամենամեծն ու նշանավորը Գրանտ-օտելն էր:

Շուկայի, Ջամփուլատյանի թատրոնի, Գրանտ-օտելի եւ քաղաքային ժամացույցի կենտրոնում էր գտնվում Յերեւանի միակ հասարակական զբոսավայրը:
Այդ բուլվար կոչված փոքրիկ տարածության վրա անփույթ ու անխնա աճել էին թթենիներ, ակացիաներ, բարդիներ... Ծռմռված բներով նրանք վեր էին ցցել ճյուղերը, խառնել իրար եւ երեք ծառուղին լցրել հովասուն ստվերներով: Գլխավոր ծառուղում, ծառերի տակ, նստարանները, վաղուց ներկի երես չտեսնելով, ճաքճքել էին, գրչահատներով փորփրվել: Այդ նստարանների վրա ամեն մեկն իր անունն էր հավերժացրել կամ լպիրշ խոսքեր փորագրել: Նստարաններից մեկը հետին ոտները խրել էր հողի մեջ, առաջին երկուսն օդի մեջ էր ցցել՝ ողորմություն խնդրող ձեռների նման, մեկ ուրիշը, ոտը կոտրած, մի կողքի վրա էր ընկել: Տեղ-տեղ սյուների վրա ճոճվող նավթի լապտերներ, որ թեթեւ քամուց օրորվում էին եւ թախծոտ ձայներ հանում:

Զբոսավայրի աջ ու ձախ ծառուղիներում ոչ նստարաններ կային եւ ոչ լապտերներ:
Մութն ընկնելուց դառնում էր շատ հարմար վայր սիրահարված զույգերի համար:
Ցերեկները չարաճճի ճնճղուկներ էին ճռվողում սաղարթախիտ ճյուղերի մեջ, իսկ թթի ժամանակ թութ եւ այլ բան շաղ տալիս զբոսնողների գլխին, իսկ արեւը մտնելուց հետո անհամար ագռավներ որտեղից որտեղ խլացուցիչ կռկռոցներով ամեն կողմից սրընթաց հասնում էին այդ վայրը, եւ մինչեւ լուսաբաց լսվում էին նրանց անախորժ ձայներն ու թեւերի թափահարումը:

Բացի նահանգապետի քարաշեն տնից, մի քանի հարուստների տներ էլ կային, ինչպես բացառություն այդ գորշ մի հարկանի տների մեջ:

Յերեւանն ավելի շուտ մեծ գյուղի էր նման, քան առեւտրական քաղաքի:

«Խորհրդային գրականություն» հանդես, 1939թ. (10-11)

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 330 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan