Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է...
Ամենաընթերցված լուրերը
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո...
Հարցում

Միքայել Մանվելյան. Յերեվան

Հատվածներ համանուն անավարտ վեպից

Շուկայի ընդարձակ հրապարակը թնդում է տենդոտ:

Մրգեղենի, կարմիր տաքդեղի, պոմիդորի, պատրիջանի, ձմերուկի ու սեխի բլուրների արանքում վխտում են հարյուրավոր գնորդներ:

Առնող-ծախող անասուններ, ձայն ձայնի տված, հրմշտում են, աղմկում: Այդ ժխորի միջից երբեմն լսվում է ոտի տակ ընկած շան կլանչը, որին հետեւում է փախչող, հեռացող կաղկանձ: Ղանթարի ծածկի տակ, տախտակե սեղանների վրա, իրար են սեղմվել պանիր ու յուղ, սիսեռ ու լոբի, ոսպ ու բրինձ, կորկոտ ու ձավար, աճառ ու ռշտա, չորթան ու շոռ ծախող գյուղացիները:

Գարնան ու աշնան վերջերում Ղանթարի ծածկի տակ ավելանում է իշխան եւ կողակ ձկների հոտը:

Անհամար ճանճեր, իշամեղուներ, մեղուներ, մլակ ու մոծակ, լիությունից արբեցած, պտտվում են մրգեղենի քթոցների գլխին:

Ոստիկանները, ցրված ամբողջ շուկայում, «կարգ» են պաշտպանում, կռվի ու տուրուդմփոցի սպասում, որ իրենք էլ լիանան կաշառքով:

Տոթը քանի գնում՝ սաստկանում է, տերեւ չի շարժվում:

Կեսօրն անց շուկայում եռուզեռը պակասում է, աղմուկը նվազում, եւ ընդարձակ հրապարակը աստիճանաբար դատարկվում, իսկ երեկոյան մոտ այդ ընդարձակ տարածությունը քստմնելի պատկեր է ներկայացնում: Ամեն կողմ ձմերուկի ու սեխի կեղեւներ, ճխլված, ցեխի հետ տրորված պոմիդորի ու կաղամբի թերթեր, բանջարեղենի ավելցուկներ, փտած մրգեր, կեղտ, ապականություն…

Շուկայի շուրջն են սփռված «Իբրահիմ Բեգի» քարվանսարան, «Դանելի Թովլան», իսկ գլխավորը՝ այստեղ է գտնվում «Գյուրջի քարվանսարան», որն իր փառքի գագաթնակետին էր հասել:

Օրը տասնյակ բեռնավորված մալականի ֆուրգոններ, կառքեր ու սայլեր էին մտնում-ելնում: Թավրիզից գալիս՝ ուղտերի քարավաններ, զանգերի ներդաշնակ ու անուշ ղողանջով:

Գյուրջու քարվանսարայի ընդարձակ բակը շրջապատված էր երկհարկանի կամարակապ պատշգամբավոր խցիկներով, ցածի հարկում՝ խանութներ, իսկ մեծ դարպասի աջ ու ձախ կողմերում՝ ընդարձակ գոմեր:

Առավոտից մինչեւ երեկո՝ կառքերի դղրդոց. ձիերի խրխինջը չէր կտրվում: Բակում անասելի գարշահոտություն էր տիրում: Ամեն կողմ թարմ աղբակույտեր, որոնցից տաք գոլորշի էր բարձրանում: Տեղ-տեղ դեղնականաչագույն հոտած լճակներ:

Հարյուրավոր ճնճղուկներ, տանիքների վրա կիտած, հարմար րոպեի են սպասում, որ վրա տան աղբակույտերին, իրենք էլ չիմանալով՝ ինչից վախեցած, քանի որ նրանց վրա ուշք դարձնող չկա, հանկարծ վախեցած վեր են թռչում, թեւին տալիս ու գնդակի նման սլանում ու աղմուկով կրկին իջնում կտուրներին, որ քիչ անց նորից վրա տան աղբակույտերին:

Գյուրջու քարվանսարայի շրջակա կեղտոտ ու նեղ փողոցները լցված են լուլաքյաբաբի, սանկակի, լավաշի օջախներով, փռերով, մսավաճառներով, սրճարաններով, որտեղից առավոտից մինչեւ մութն ընկնելը լսվում է նարդու քարերի ձայնը, իսկ բաց դռներից երեւում են ծխախոտի ծխի շղարշով պատած մարդկային անորոշ կերպարանքներ՝ կռացած խաղողների վրա: Դռներից բաց կապտագույն ծուխ է ելնում, ինչպես թոնրատնից, եւ սուրճի անուշ ու դուրեկան բույրը: Քաղաքի այդ մասում իշխում է լուլաքյաբաբի, փիթիի եւ մանավանդ տժվժիկի ախորժակ գրգռող հոտը:

«Խորհրդային գրականություն» հանդես, 1938թ. (6-7)

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 350 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan