Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Ամենաընթերցված լուրերը
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ...
Հարցում

Քաղաքագրություն. Թուրքական բանակի պարտությունը

Ձորագյուղի մարտից սկսած՝ 1724 թվականի Երեւանի պաշտպանությունն ամբողջապես ընկած էր հայերի վրա։ Թուրքական բնակատեղիի նկատմամբ բարձր դիրք ունեցող Երեւանի բերդից երբեմն-երբեմն արձակված թնդանոթային արկերը թշնամուն գրեթե ոչ մի վնաս չէին պատճառում։ Թուրքերի դեմ Ձորագյուղում մղված այդ մարտում հայերը շուրջ 2 հազար զոհ տալով հանդերձ՝ ցուցաբերեցին անօրինակ քաջություն եւ անվեհերություն։ Զինված ժողովրդի այդ հերոսամարտը ղեկավարում էին Հովհաննես Հունդիբեկյանը, Պողոս Քիչիբեկյանը, Կառչիկ Հովհաննեսը եւ Դավիթ Միրզեջանյանը։ Սակայն դրանով ոչ թե ավարտվում, այլ նոր էին սկսվում ամենադաժան եւ արյունահեղ մարտերը։ Այդ լավ էին գիտակցում եւ պաշտպանության ղեկավարները, եւ շարքայինները։ Քաղաքի ու նրա բնակչության հետագա պաշտպանությունը կազմակերպելու համար Ձորագյուղի Սբ. Սարգիս եկեղեցու վարդապետը՝ Գրիգորը, նույն եկեղեցում գիշերով, մեծ թվով մարդկանց մասնակցությամբ ժողով է գումարում, ուր որոշվում են հետագա անելիքները։ 

Քաղաքի պաշտպաններին միանալու համար Կոնդ թաղամասում հայ բոշաներին արված առաջարկը վերջիններիս կողմից ընդունվում է ուրախությամբ։ 100 տնից բաղկացած այդ թաղամասի հայ բոշաների ղեկավարները՝ պարոն Ղազարոս Բաբուրյանը, պարոն Կլդոզը, պարոն Դավիթը, պարոն Բեյրամն ու պարոն Պետրոսը պատրաստակամություն են հայտնում իրենց «քաջասիրտք» եւ պատերազմի մեջ «վարժք» բոշաներով մասնակցել հայրենի քաղաքի պաշտպանությանը։ Նրանցից պարոն Ղազարոս Բաբուրյանը, որն ըստ երեւույթին բոշաների գլխավոր ղեկավարն էր, Գրիգոր վարդապետի առաջարկին առանց վարանելու պատասխանում է, որ ինքը պատրաստ է իր երկու հարյուր վարժ եւ քաջամարտիկ երիտասարդներով միանալ քաղաքի պաշտպաններին:

Ղազարոսից հետո ժողովում նույնը խոստացան անել նաեւ մյուս հայ մեծամեծները՝ պարոն Հովհաննես Հունդիբեկյանը, պարոն Փերիգուլը, պարոն Արզումբեկը, պարոն Թադեոսը, պարոն Մղունը, պարոն Մկրտիչը, պարոն Մալխասը, պարոն Նիկողայոսը, պարոն Ավետիս Սրապիոնյանը, պարոն Աղազատեն, պարոն Նուրին, պարոն Զոհրապը, պարոն Ալեքսանը, պարոն Աղամը, պարոն Գալուստը եւ պարոն Երամը։ Սրանց մի մասը Երեւանից էր, իսկ մյուսները՝ Երեւանի շրջակայքի գյուղերից՝ Փարաքարից, Գոգումբեթից, Կավակերտից, Առինջից, Ավանից, Ձագավանից եւ Ձագից, որովհետեւ «ամենայն այր կարող պատերազմի գիւղօրէիցս այսոցիկ եկեալ ժողովեալ կային յարձակաքաղաքն Երեւանայ»,- վկայում է պատմագիրը։

Այդ գյուղերից եւ Երեւանից հավաքված զորքի ամբողջ թիվը հասնում էր 9.443 մարդու, որոնք քաջ կռվողներ էին եւ զինված էին սրերով ու հրացաններով։ Ինչպես պատմիչն է վկայում, դրանք բոլորը, տունը թողնելով կանանց, մանուկներին եւ մարտի համար անընդունակ մարդկանց, իրենք իրենց հրամանատարների հետ միասին գալիս հավաքվում են Ձորագյուղ թաղամասում «վասն անձանց եւ վասն կանանց ու որդւոց իւրեանց» պատերազմելու օսմանյան զավթիչների դեմ։ Զորամասերը բաշխում են ըստ թաղամասերի եւ հանձնարարում հսկել քաղաք մտնող ճանապարհների վրա։ Վճռում են միշտ մնալ մարտական պատրաստության մեջ, բայց նախահարձակ չլինել։ Մարտի նետվել միայն այն ժամանակ, երբ թշնամին կանցնի գրոհի եւ կփորձի մտնել քաղաք։

Պատմագրական վկայություններից երեւում է, որ թուրքական զորքը երկար ժամանակ չէր հանդգնում անցնել Հրազդան գետը եւ քաղաքի պաշարումն սկսել գետի ձախ ափից՝ երկյուղ կրելով կտրվել հիմնական ուժերից։ Թուրքական զորքի դիրքերը Հրազդանի աջ ափին, բերդի դիմաց ունեին այն առավելությունը, որ բերդին մոտիկ ու նրա նկատմամբ ցածր լինելով՝ գրեթե զերծ էր մնում հրետանային կրակից, որ պարսկական կայազորը երբեմն թուրքերի դեմ բերդից բաց էր անում։ Սակայն քաղաքի պաշտպանների համար մեծ առավելություն էին ստեղծում այգիներն ու ծառաստանները եւ Հրազդան գետն իր խոր ու զառիվեր ձորով։ Դեպքերին քաջատեղյակ ու ականատես հեղինակն անպարիսպ քաղաքի հերոսական պաշտպանության երաշխիքներից մեկը համարում է հենց այդ՝ բնական ամրությունների երկու գծի՝ այգիների ու ծառաստանների եւ Հրազդանի զառիվեր ձորի առկայությունը։ «Զի շուրջ զքաղաքաւն էին այգիք եւ ծառատունկք ուռեաց բազում խիտք»,- գրում է Աբրահամ Երեւանցին։ Այդ պատճառով էլ, ինչպես պատմագիրն է վկայում, թուրքերը քաղաքի վրա իրենց պարբերական հարձակումները կատարում էին ոչ թե բոլոր կողմերից, այլ միայն Ձորագյուղից, որտեղ ծառաստաններ քիչ կային, եւ պաշարվածների դիրքերը քիչ էին քողարկված։ Այն ժամանակ, երբ քաղաքի եւ նրա շրջակայքի բնակչությունը կենաց ու մահու կռիվ էր մղում ահավոր նվաճողների դեմ։

Թ. Հակոբյան

Դիտվել է 751 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan