Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Քլիքամանիա եւ լրագրագողություն

Ընթերցողի կամ, ինչպես համացանցային լեքսիկոնում է ընդունված, քլիքների համար մրցապայքարում, անշուշտ, գլխավորը վերնագիրն է։ Ի՜նչ խորամանկությունների ասես չեն գնում կայքերի աշխատակիցներն ու խմբագիրները գրավիչ, «քաշող», սկանդալային վերնագիր դնելու համար, որ ֆեյսբուքյան օգտատերը տեսնի վերնագիրն ու բաղձալի գործողությունն անի՝ այցելելով իրենց կայք։ 

Եվ այդ գործողությունը կատարելու հարցում որոշիչը, կարելի է ասել, հիմնականում հոդվածի վերնագիրն է։ «Շտապ, սկանդալ, բոց» վերնագրի տակ գրվածը, սակայն, հաճախ պարզվում է՝ բացարձակապես շտապ չէ, բոլորովին սկանդալ չէ եւ անգամ փոքրիկ կայծ էլ չէ, ուր մնաց բոց լինի։ Ամենից տարածվածը, անշուշտ, սեքսի, էրոտիկայի, սրա-նրա անկողնային մանրամասների, այս կամ այն աստղի անվան օգտագործմամբ վերնագրերն են։ Հաջորդ տեղում իրար խփելու, կռվելու, վիրավորելու մասին պատմող նյութերն են։ Ցանկալի է, որ հայտնի անուններ շոշափվեն վերնագրում։ Թեպետ չեն խանգարի նաեւ՝ հարսը խփել է սկեսուրին, տղան ծեծել է հորը եւ նմանատիպ այլ արտահայտություններ։

Այս թեմատիկային սերտորեն առնչվում են նաեւ քրեական խրոնիկայից վերցված դեպքերը՝ սպանությունների, ավազակային հարձակումների, բռնաբարությունների ինչքան հնարավոր է «ճոխ» նկարագրություններով։ Ավտովթարների դեպքերը թեեւ բավականին ետ են մղվել, բայց նորից շարունակում են հուզել-հետաքրքրել սուր զգացումների սիրահարներին։ Մանավանդ, եթե ջնջխված մեքենաների շամշյանական լուսանկարներով են համեմված։ Մյուս խորամանկություն-խայծը, որն օգտագործում են «քլիքամանները», աշխարհում կատարված սկանդալային միջադեպերի մասին պատմող նյութերի վերնագրում «Հայաստան» անունը կամ հայաստանյան որեւէ տեղանուն չնշելն է։ Այսինքն, «Էկվադորի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել» նյութը հրապարակվում է «Տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել» վերնագրով, եւ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը երազող, անգամ չերազող զանգվածն անհամբերությամբ բացում է այդ նյութն ու պարզում, որ երազախաբ է եղել։ Հուսալ, որ մի անգամ խաբված ընթերցողը դասեր կքաղի կատարվածից եւ հաջորդ անգամ այդ խաբեբաների կայքը չի մտնի, այնքան էլ խելամիտ չէ։ Որովհետեւ՝ նախ, այս կայքային բազմազանության մեջ անգամ դժվար է մտաբերել, թե որտեղ են քեզ «լկտիաբար խաբել»։ Մյուս կողմից՝ խորամանկության ձեւերն են արագ փոխվում։

Ընդհանրապես, մեր լրագրողները, փոխանակ ուսումնասիրեին իրենց լսարանը, փորձեին հասկանալ, թե ինչ նյութեր են նրան հետաքրքրում, ինչպես բարձրացնել ընթերցողի ճաշակն ու խելացի, գրագետ հոդվածների պահանջարկ ձեւավորել, գնացին հեշտ ճանապարհով՝ հագուրդ տալով հասարակության ցածր կրքերին, հետաքրքրություններին, զգացմունքայնությանն ու մտավախություններին։ Ասենք, եթե բանակում զոհված երիտասարդի մասին հոդված-հետաքննություն անելը պատվաբեր գործ է, կյանքից վաղաժամ հեռացած երիտասարդի հիշատակին մատուցված հասարակական հարգանքի տուրք, ապա ի՞նչ բացատրություն ունի բնական մահով՝ որեւէ հիվանդությունից մահացած մարդու հիվանդության պատմությունը, թաղումն ու հարազատների վիշտը մանրակրկիտ նկարագրելը։ Հասկանալի է, որ մենք թաղումներ, վիշտ սիրող ազգ ենք, բայց իմա՞ստը։ Այս պարագայում թերեւս նախընտրելի է մեր հեռուստատեսությամբ տարիներ շարունակ հեռարձակվող անճաշակ ու անորակ «Մեր չաղ հայկական հարսանիքը» հաղորդումը, որը գոնե դրական հույզերի վրա էր կառուցված, այլ ոչ թե ողբ ու կականի, մարդկանց վիշտն ի ցույց դնելու, արցունքներ կորզելու։

Լավ վերնագիր դնելը, իհարկե, մեծ շնորհք է, եւ ոչ բոլոր լրագրողներն են դա կարողանում անել։ Հաճախ շատ լավ նյութին այնքան տխուր, անհետաքրքիր, հոդվածի բովանդակությունից չբխող վերնագիր է դրված լինում, որ նյութը շատ քիչ են կարդում, եւ այն համապատասխան արձագանք չի ստանում։ Իսկ դա նշանակում է գեղեցիկ, որակյալ ապրանքը փաթեթավորել դժգույն ստվարաթղթի մեջ, որը ոչ ոք բանի տեղ չի դնի՝ չի «գնի»։ «Ով լավ վերնագիր կդնի» մրցույթում «Հրապարակը», անշուշտ, տանուլ է տալիս շատ լրատվամիջոցների, բայց մենք նախընտրում ենք քիչ դիտումներ ունենալ, սակայն չդասվել խաբեբաների շարքը։ Ի վերջո, պրպտող, ինտելեկտուալ ընթերցողը կզատի թացը չորից եւ կտարբերի իրական լրագրությունը լրագրագողությունից ու քլիքամանիայից։ Ամեն դեպքում՝ հույս ունեմ, որ կգա այդ օրը։

Ա. Օ.

Դիտվել է 236 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan